«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որը Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը, իսկ մաքսային մարմնին՝ էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ստեղծել: Համակարգի գործարկմամբ ֆիզիկական անձիք այլևս ստիպված չեն լինելու վճարել մաքսային միջնորդներին անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ ձևակերպումներն իրականացվում են մաքսային ծառայողների կողմից՝ առանց լրացուցիչ վճարի: Սեպտեմբերի մեկի դրությամբ նոր համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի, որոնց շուրջ 50 տոկոսը սահմանը հատել է Բագրատաշենի մաքսակետով: Համակարգի միջոցով է իրականացվում նաև ՀՀ ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժի

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն