Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEO

Որքան էլ, որ այս օրերին, որոշ վայ հայրենասերներ, ու նրանց կցմցված նվագախմբի «գործիքներ» շարունակում են վայրահաչել հայտնի հեղինակություն, բարերար, ու գործարար Արթուր Ասատրյանի ՝Դոն Պիպոյի ու նրա շրջապատի արած գործերի մասին, միեւնույնն է, այդ գործելաոճի սիրահարները հաջողության չեն հասնում…Նրանք ընդամենը իրենց դեմքն են պատռում, ոչ ավելին: Ասատրյան ընտանիքը շարունակում է նույն նվիրվածությամբ, նույն ոգով ու եռանդով աշխարհի տարբեր ծայրերում բարձր պահել հայի անունն ու պատիվը՝ օր-օրի կյանքի կոչելով նոր ծրագրեր ու նոր մտահղացումներ:

Image result for Դոն Պիպո

Այեւս հայտնի իրողություն է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերվել Վատիկանի գաղտնի արխիվներից: Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աջակցությամբ և իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Փաստաթղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին հանձնել է «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:
Նա ընդգծել է, որ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին մեծ քանակի փաստաթղթեր կան, որոնց մի մասը իրենք հիմա հանձնում են Հայոց ցեղասպանության թանգարանին: «Այս պահին փաստաթղթերի մի մասի վրա աշխատում են մասնագետները, և համապատասխան հետազոտություն անցնելու հետո դրանք ևս կհանձնվեն թանգարանին: «Ձեռք բերված փաստաթղթերը նոր են, դրանք թվայնացված են, սակայն դեռ ուսումնասիրված չեն: Գիտեք, փաստաթղթերը շատ են, ես հստակ քանակը չգիտեմ: Մասնագետները հիմա դրանց մի մասը հետազոտում են, առանց հետազոտման չեն կարող որևէ բան հանձնել Ցեղասպանության թանգարանին»,- ընդգծել է Հակոբյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ իր հերթին նշել է, որ փաստաթղթերը դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն նկատել, որ դրանցում Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Կայսրությունում աշխատող Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են: «Այսինքն, խոսքն այդ տարիներին Օսմանյան Կայսրությունում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպես առաջին հայացքից հասկացա, դիվանագիտական գրագրումներ են, կան ինչպես ձեռագիր, այնպես էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժեքավոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում: Առաջիկայում մենք մանրամասն կուսումնասիրենք դրանք»,- մանրամասնել է Սուրեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ փաստաթղթերը 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան Կայսրությունում կատարված իրադարձությունների վերաբերյալ են:
Այն որ, սա լուրջ ձեռքբերում է, եւ հայանպաստ գործունեություն հայ ժողովրդի, ու մեր զավակների համար, կարծում ենք այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ու որ Ասատրյան ընտանիքի անդամները ամեն տեղ ոտք դնելիս կարողանում են բարձր նշաձողի վրա պահել հայի անունը, կարծում ենք նորություն չէ:

 

Բոլորովին վերջերս, Fnews.am-ի ձեռքի տակ հայտնվեց մի ուշագրավ տեսանյութ, ուր ակնհայտ երեւում է, թե ինչպես է հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի եղբայրը՝ Արմեն Ասատրյանը՝Սուրբ Զատկի տոնին (2017 ապրիլ), հաշվի չառնելով Բաքվից եկող հնարավոր ռեպրեսիաների ալիքը, Երուսաղեմում վեր բարձրացնում Արցախի ու Հայաստանի Հանրապետության դրոշները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, երեք րոպեից ավել, Արմեն Ասատրյանը վեր բարձրացրած պահել է Արցախի դրոշը, որը տեսել են 3 մլրդ-ից ավել մարդիկ: 

Ի դեպ, այդ օրը,  Արմեն Ասատրյանին իր այդ հայրենասիրական սխրանքի համար, Լապշինի օրինակով փորձել են հանձնել Բաքվին: 

Ի՞նչ է, արդյոք սա չէ հայրենասիրության իրական դրսեւորումն ու իսկական հայի կամքը, ով կարողացել է այս կերպ բարձրաձայնել հայի, նրա պատմության եւ ով լինելու մասին: Այն հայի, ով պայքարելով շարունակում է ապրել դարեր շարունակ: Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում:

Հ.Գ Ասատրյաններ ընտանիքի անցած ճանապարհի ու նրանց արած գործերի մասին առավել մանրամասն՝ կխոսենք հաջորդիվ:

 

 

Աղբյուր՝Fnews.am 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն