Նալբանդյանի «անպետք» շրջաններն ու արտգործնախարարների առաջիկա հանդիպումը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան–Սփյուռք համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերադարձնել ԼՂ շուրջ այն տարածքները, որոնց «վերադարձը անվտանգության իմաստով սպառնալիք չի լինի ոչ Ղարաբաղին, ոչ էլ ընդհանրապես հանգուցալուծմանը»: Հաջորդ օրը Նալբանդյանի տեղակալը՝ Շավարշ Քոչարյանը հրաժարվել էր մեկնաբանել նախարարի այս խոսքերը, խորհուրդ տվել կարդալ նրա ամբողջական ելույթը, որտեղ նման բան չկա: Նախարարի ելույթում իսկապես նման բան չկա: Տարածքների վերադարձի մասին նախարարը խոսել էր արդեն թեմատիկ նիստի ընթացքում՝ պատասխանելով մասնակիցների հարցերին: Ըստ էության, Նալբանդյանի հայտարարությունը նորություն չէ: Հայաստանը վաղուց է բանակցային հիմք ընդունել Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են տարածքների վերադարձ: Սակայն այս անգամ ուշագրավ էր այն հանգամանքը, որ որոշ լրատվականներ սկսեցին շրջանառել կոնկրետ թիվ՝ 3 շրջան: Մինչ այս շրջանառվել էին այլ թվեր՝ 5 և 7, այսինքն՝ բոլորը: Այդ առումով 3–ը նորություն էր: Բայց թե որոնք են այդ «անպետք» 3 շրջանները, որոնց վերադարձը ԼՂ անվտանգությանը չի կարող սպառնալ, այդպես էլ մնաց անհայտ: Նալբանդյանի այս հայտարարությունն անպատասխան չթողեց ղարաբաղյան կողմը: Նախ, Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հայտարարեց, որ ԼՂ հարակից բոլոր 7 շրջանները կազմում են Արցախի տարածքի անքակտելի մաս, ապա խոսեց ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ անցյալին վերադարձ չկա՝ լինի սահմանների, թե կարգավիճակի առումով: «Մեզ համար ամեն մի տարածք ունի իր անվտանգության համակարգը: Եթե խոսում եք սահմանների հարցի մասին, ապա դա կարող է կարգավորվել միայն հավասար ձևով: Մենք էլ ունենք ահագին տարածքներ, որոնք Ադրբեջանում են, հասկանո՞ւմ եք: Եթե Ադրբեջանը պատրաստ է ինչ–որ քննարկումների, միայն այդ ժամանակ պետք է խոսենք… Գետաշենի խնդիր կա, Շահումյանի խնդիր կա, Հյուսիսային Արցախի հարցեր կան, ու այդ սահմանների «կոռեկցիան» պետք է համապարփակ ձևով կարգավորվի, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիր չլինի: Այսօրվա դրությամբ ցանկացած միակողմանի քայլ բերելու է կատաստրոֆայի», – ընդգծել է նա: Փաստորեն, Դ. Բաբայանի շուրթերով Արցախն առաջ է քաշում Գետաշենի, Շահումյանի հարցերը: Սա, անշուշտ, հետաքրքիր մանևր է, բայց վերադառնանք մեր թեմային: Նալբանդյանի այդ հայտարարության ֆոնին հետաքրքիր էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որում նա մասնավորապես նշում է, որ «հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը»: Որ «չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ»: Որ «համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները»: Գ Ո Վ Ա Զ Դ Թե նախագահի, թե արտգործնախարարի խոսքերը բավականին կարևոր են, հաշվի առնելով, որ առաջիկայում Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակներում սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Ընդ որում, նախնական տեղեկությունների համաձայն՝ արտգործնախարարները պետք է նախապատրաստեն նախագահների հանդիպում: Իրենց ելույթներում ՀՀ պաշտոնյաները, թերևս, ներկայացնում են սեփական դիրքորոշումը, միաժամանակ, սակայն, կանխելով տարածքների վերադարձի շուրջ խոսակցությունները: Խնդիրն այն է, որ եթե լիներ նման օրակարգ, Նալբանդյանը դժվար թե բացահայտ խոսեր այդ մասին: Խիստ կանխատեսելի է, թե այդ հայտարարությունն ինչ արձագանքներ պետք է առաջացներ մեզանում, իսկ դա կարող է իր հերթին ներքին անկայուն վիճակ ստեղծել, ուստիև տապալել բանակցային գործընթացը: Մյուս կողմից էլ, խիստ ուշագրավ էր այն հանգամանքը, որ Նալբանդյանի այդ հայտարարության մասին առաջինը գրեցին ու տարածեցին ռուսական կամ էլ Հայաստանում ռուսահպատակ լրատվականները, որոնց հղում անելով խիստ արագ արձագանքեցին արդեն ադրբեջանականները: Եթե տվյալ պահին բանակցային օրակարգում իսկապես նման հարց լիներ, ոչ ռուսները, ոչ էլ ադրբեջանցիներն այդ մասին չէին բարձրաձայնի՝ գործընթացը չտապալելու համար: Թե Նալբանդյանի այդ հայտարարությունն իրականում ինչ նպատակ ուներ և ինչին էր միտված, թերևս ցույց կտան առաջիկա զարգացումները: Երկար չենք սպասի՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագա

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն