Երևան, 23.01.2018, 07:30,
Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ պետություն, ընդհանրապես, չպետք է առնչվի. Դավիթ ԲաբայանԿիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել ենՄեղադրանքներ՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանությունների համարԱդրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքըՄինսկում վրացի 2 «օրենքով գող» է ձերբակալվել, որոնցից մեկը` Դեդ Հասանի խմբիցԱշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանումՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՍՏԵՐԵՈՏԱԿՏԻԿ ԲԻՈՊՍԻԱ. կրծքի անհարկի վիրահատություններից խուսափելու հնարավորությունԱնպատժելիություն եւ հովանավորչություն չկա. արդարադատության նախարարը՝ «Ճվճվ» Արոյի որդիների մասինԲելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Չնայած տարածքների կորստին, ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել. ինչ է փորձում համոզել Ա. Ռուստամյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դաշնակցականները մի հարցում, այնուամենայնիվ, անգերազանցելի են. կարող են իրենց բոլոր պարտությունները ներկայացնել որպես պատմական, փառահեղ հաղթանակ ու հպարտանալ դրանցով: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկու օր է՝ փորձում է համոզել, թե Հայաստանը նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, ու դա՝ ԵՏՄ-ում գտնվելու շնորհիվ: Բայց հաղթանակի մասին նման պնդումներ պարոն Ռուստամյանն անում է այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի հետեւանքով կորցրինք 800 հեկտար հող ոչ միայն անվտանգության գոտի հանդիսացող տարածքներից, այլեւ բուն ԼՂՀ սահմաններից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ հարցին, թե չնայած տարածքների կորստին, մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել, Արմեն Ռուստամյանը երեկ պատասխանել է. «Իհարկե, հաղթանակ ենք տարել, Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»: Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանար անակնկալ պատերազմով գրավել ողջ ԼՂՀ-ն կամ 800 հեկտարի փոխարեն՝ դրա տասնապատիկը: Չհաջողվեց: Բայց սա համարել հաղթանակ, մեղմ ասած, տեղին չէ: Եթե հիշում եք՝ մեկ դար առաջ ՀՅԴ-ն ստանձնեց Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունը, եւ իրենց իշխանավարման երկու տարվա ընթացքում 60 հազար քմ-ից մնաց հազիվ 10 հազարը: Մինչ այդ, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, դաշնակները հասցրել էին «վերցնել հանրապետության փողերը եւ հայդե՝ Փարիզ»»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն