«Որևէ սկանդալ գոյություն չունի». Արսեն Բաբայանը պարզաբանել է ԱԺ-ում կոռուպցիոն սկանդալի մասին տեղեկությունները

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանում է ներկայացրել խորհրդարանում կոռուպցիոն սկանդալի մասին տեղեկությունների վերաբերյալ:

«Որեւէ սկանդալ, չարաշահում եւ առավել եւս կոռուպցիոն երեւույթներ Ազգային ժողովում գոյություն չունեն: Այնուամենայնիվ, մամուլում հրապարակված որոշ հարցերի շուրջ անեմ մի քանի դիտարկում: Մասնավորապես, աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը եւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության նախկին պետ Վարդան Թորոսյանը շարունակում են աշխատել ԱԺ աշխատակազմում՝ զբաղեցնելով այլ պաշտոններ, այսինքն շարունակում են կատարել աշխատակազմի առջեւ դրված գործառույթները: Այլ հարց է, որ Ազգային ժողովի դերի փոփոխությանը զուգահեռ՝ շատացել են նաեւ ԱԺ աշխատակազմի անելիքները, եւ այս համատեքստում կոնկրետ աշխատանքների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կարող են լինել աշխատակիցների փոխատեղումներ, որը մտնում է աշխատակազմի բարեփոխումների ծրագրում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն