Երևան, 23.01.2018, 07:52,
Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ պետություն, ընդհանրապես, չպետք է առնչվի. Դավիթ ԲաբայանԿիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել ենՄեղադրանքներ՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանությունների համարԱդրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքըՄինսկում վրացի 2 «օրենքով գող» է ձերբակալվել, որոնցից մեկը` Դեդ Հասանի խմբիցԱշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանումՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՍՏԵՐԵՈՏԱԿՏԻԿ ԲԻՈՊՍԻԱ. կրծքի անհարկի վիրահատություններից խուսափելու հնարավորությունԱնպատժելիություն եւ հովանավորչություն չկա. արդարադատության նախարարը՝ «Ճվճվ» Արոյի որդիների մասինԲելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը

«Հրապարակ»-ը գրում է.

Ուրբաթ օրը կայացած այս քաղաքական սեզոնի ՀՀԿ ԳՄ առաջին նիստը տեւել է ընդամենը մեկ ժամ։ Ներկա է եղել ողջ ծերակույտը, այդ թվում եւ՝ տեւական ժամանակ բացակայած Կարեն Կարապետյանը։ «Բացակա էր միայն Արմեն Աշոտյանը, որը ԵԺԿ-ի եւ Եվրանեստի գործերով Եվրոպայում էր»,- ասաց ԳՄ անդամը: Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը. Սերժ Սարգսյանը ծանր ու մեծ պատմել է հանդիպման մասին, ասել, որ իրենց բոլոր հանդիպումները ջերմ են անցնում, սակայն այս մեկն առանձնացել է։ Թե ինչու` չի մեկնաբանել։ Ծերերը գլուխները տմբտմբացրել են, որովհետեւ թե՛ Վլադիմիր Վլադիմիրովիչը, թե՛ Սերժ Ազատիչը «կաղ բադիկներ» են, ավարտում են իրենց «սռոկը» եւ լիքը ընդհանուր հարցեր կարող էին ունենալ: Նիստին տեղական ինքնակառավարման «պապկայով» ներկա է եղել կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը, որը զեկուցել է նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը. առանձին քաղաքների մասով որոշվել է, թե ՀՀԿ-ն կոնկրետ ում թեկնածությունն է պաշտպանելու: Ապա խոսվել է նոր մեկնարկող ԱԺ նստաշրջանի մասին. իրար հերթ չեն տվել Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մինասյանը: Սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի մասին` ոչ ձեն, ոչ ծպտուն: Ի դեպ, այս անգամ Սերժ Սարգսյանը ծերերի հետ ԳՄ-ից հետո ավանդական «տետ ա տետ» հանդիպումներ չի ունեցել՝ շտապելիս է եղել:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն