Երևան, 24.05.2018, 18:08,
ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռըՁերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականը (լուսանկարներ, տեսանյութ)Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել էՆոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Գրիգոր Գրիգորյանը՝ Շիրակի մարզային վարչության պետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետԴավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետՄանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազարից դարձնել 150 հազար դրամՄտադիր ենք վերացնել խոչընդոտները՝ սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում օգտագործելու համար. Փաշինյան19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. նոր մանրամասներԱԱԾ 350 հոգանոց ցուցակը.ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Սյունիքում 36-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները բացահայտվել են. 27-ամյա կասկածյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարությունը, մեղադրանք է առաջադրվել 1 անձի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. սեպտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով Քաջարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա տղամարդ։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը դանակահարվել է սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ համաքաղաքացիների հետ ունեցած վիճաբանության ժամանակ։ Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Քաջարանի բնակիչ է՝ ծնված 1990թ.։ Վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, քրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն