Երևանում շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել. մահվան հանգամանքները պարզվում են

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 17 շենքի բակում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 77-ամյա Օ. Ժ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ 4-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով: 

«Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել:

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում»,- հայտնում է կայքը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն