Երևան, 25.09.2017, 17:25,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

Հովիկ Աբրահամյանին և Մանվել Գրիգորյանին պատկանող գազալցակայանները տուգանվել են

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում և հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք: Վերջինս նշել է, որ բոլոր տնտեսվարողներին կարգադրագրեր են տրվել հայտնաբերված թերությունները վերացնելու համար: «Արձանագրություններ են կազմվել և 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Բոլոր օբյեկտներում էլ տուգանքներ եղել են: Հիմնականում հակահրդեհային խախտումների համար է արվում»,- նշել է վերջինս: Պաշտոնյան նշել է, որ մինչև տարեվերջ նախապես պլանավորված բոլոր գազալցակայաններում ստուգումներն ավարտված կլինեն։ Տուգնված ԱԳԼՃ-Կ-ների շարքում են, օրինակ «Հովան-լիան գրուպ», «Դալար գազ», «Մայ-արգ» ՍՊԸ-ները, որոնց հիմնադիրների կազմում են Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը և եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։ Տուգանվածների թվում է նաև «Արա և Այծմենիկ» ԲԲԸ-ի գազալցակայանը, որը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն