Երևան, 23.01.2018, 07:33,
Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ պետություն, ընդհանրապես, չպետք է առնչվի. Դավիթ ԲաբայանԿիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել ենՄեղադրանքներ՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանությունների համարԱդրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքըՄինսկում վրացի 2 «օրենքով գող» է ձերբակալվել, որոնցից մեկը` Դեդ Հասանի խմբիցԱշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանումՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՍՏԵՐԵՈՏԱԿՏԻԿ ԲԻՈՊՍԻԱ. կրծքի անհարկի վիրահատություններից խուսափելու հնարավորությունԱնպատժելիություն եւ հովանավորչություն չկա. արդարադատության նախարարը՝ «Ճվճվ» Արոյի որդիների մասինԲելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը ՀՔԾ-ն կարճել է

«Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով»,տեղեկացնում է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ ձայնագրությունը վերաբերում էր ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատակիցների ժողովին, որտեղ մի տղամարդ հորդորում էր, պահանջում ձայներ բերել այդ ժամանակ պատգամավորի թեկնածու, այժմ պատգամավոր Արտակ Սարգսյանին: Ձայնագրությունն ապրիլի 13-ին հրապարակել էր Hayastan24.Com կայքը: Ձայնագրության հրապարակումից մեկ շաբաթ անց հարուցվեց քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի երկրորդ մասով՝թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն