Երևան, 23.01.2018, 07:34,
Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ պետություն, ընդհանրապես, չպետք է առնչվի. Դավիթ ԲաբայանԿիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել ենՄեղադրանքներ՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանությունների համարԱդրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքըՄինսկում վրացի 2 «օրենքով գող» է ձերբակալվել, որոնցից մեկը` Դեդ Հասանի խմբիցԱշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանումՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՍՏԵՐԵՈՏԱԿՏԻԿ ԲԻՈՊՍԻԱ. կրծքի անհարկի վիրահատություններից խուսափելու հնարավորությունԱնպատժելիություն եւ հովանավորչություն չկա. արդարադատության նախարարը՝ «Ճվճվ» Արոյի որդիների մասինԲելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թուրք ակտիվիստը գտնվում է ՀՀ ոստիկանների մոտ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն կարևոր հաղորդագրություն ՀՀ ոստիկանության համար

Հիմա Ձեր հսկողության տակ է գտնվում Թուրքիայի քաղաքացի, ծագումով ալևի Ռոբին Սալմին, որը Թուրքիայից փախել է Վրաստան, և այնտեղից եկել Հայաստան։ Մոտ յոթ օր գտնվել է Ազգային անվտանգության մարմինների հսկողության ներքո, ներկայումս մոտ քսանչորս ժամ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տրանզիտ գոտում՝ ոստիկանության հսկողության ներքո։ Խոսում է թուրքերեն և անգլերեն լեզուներով։

Ռոբին Սալմին քաղաքական ակտիվիստ է և Թուրքիայից փախել է քաղաքական հետապնդումների պատճառով։ Եթե նրան վերադարձնեք Թուրքիա, ապա շատ մեծ վտանգների կարող է ենթարկվել՝ ազատազրկում, բռնություններ և այլն․․

ՀՀ Սահմանադրությամբ այլ երկրներում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք ունեն քաղաքական ապաստանի իրավունք և Ռոբին Սալմիին պետք է տրվի նման ապաստան։

Խնդրի մասին իրազեկել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։

Աահազանգել եմ ԱԱԾ և նրա սահմանապահ ծառայության հերթապահ մասեր»։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն