Ինչ գործ ունեք իմ ու Քոչարյանի հարաբերությունների հետ. Գոռ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի քաղաքապետի խորհրդական, «Ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր Գոռ Վարդանյանը:

 Տեղեկատվություն տարածվեց, որ տարաձայնություններ, խնդիրներ ունեք Կա­րատեի և արևելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղե­կավարների հետ, Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրային պատճեներն եք ուզում: Փորձ եք կատարում մենաշնորհե՞լ կարատեի պարապմունքները:

– Նման բան չկա, իրականության հետ չի համապատասխանում: Այժմ մենք փորձում ենք համակարգենք, ծրագրավորենք սպորտային գործունեությունը Երևան քաղաքում՝ բոլոր ոլորտներում, և օլիմպիական և ոչ օլիմպիական թևերի մեջ մենք սկսել ենք հաշվառում անել, բոլոր ֆեդերացիաներում՝ թե՛ Երևան քաղաքում գործող սպորտ դպրոցներում և թե՛ հանրակրթական դպրոցներում, թե ինչ սպորտային խմբակներ են գործում, արդյոք մարզիչները ունեն մարզչական որակավորում, որ ֆեդերացիաների տակ են գտնվում: Հայտ ենք տվել բոլորին, բոլորի հետ անձամբ շփվել եմ: Ես անձամբ եմ ճանաչում տղաներին, բոլորի կողմից բավականին ոգևորված աշխատանքներ է կատարվում այստեղ: Խոսքը գնում է համակարգման մասին, որովհետև մինչև հիմա ցաքուցրիվ եղած է:

Մեզ աշակերտների տվյալներ հարկավոր չեն, մենք պարզապես ֆեդերացիաների ղեկավարների հայտ ենք տվել, որ մեզ հարկավոր են ձեր պետռեգիստրի կոպիաները, որ ունենք գրանցված, հաստատված հանրապետական ֆեդերացիա, որով ցանկացած ֆեդերացիա պետք է համակարգվի և պետք է բացվի Երևանի ֆեդերացիա: Էդ պարագայում մեզ պետք է պետռեգիստրի, ֆեդերացիայի նախագահի անձնագրի կոպիան, որ հասկանանք ինքը ով է, և պետք է նաև միջազգային որակավորումը: Պահանջում ենք նաև մարզիչի համապատասխան փաստաթղթերը: Մենք դպրոցներ ունենք, որ չգիտենք՝ ով է մարզիչը: Բավականին շատ ֆեդերացիաներ ընդունել են հայտը, աշխատանքներ է կատարվում, կամաց-կամաց աշխատանքներ են կատարվում: Էն մարդիկ, ովքեր չունեն թույլտվություն, պետական գրանցում, սխալ ինֆորմացիա են տարածել:

-Ես ճի՞շտ հասկացա, որ Երևանի ֆեդերացիա է ստեղծվելու, որը համակարգելու է բոլոր ֆեդերացիաներին:

-Ոչ, կար Երևանի սպորտ կոմիտե, որը ժամանակին՝ կոմունիստների ժամանակ եղել է: Երևանի սպորտ կոմիտեն պետք է համակարգի Երևանում գործող ֆեդերացիաների ամբողջ կառույցը:

-Այսինքն՝ ՀԱՕԿ–ին հակակշիռ կառույց է ստեղծվում, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության հետ հարցը քննարկվել է: Նախարարի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, կարծես թե չեք շփվում, սպորտային միջոցառումներին ձեզ միասին չենք տեսնում:

-Շատ սերտ հարաբերություններ կա նախարարի հետ, քննարկվել է այս հարցը, բավականին գովեստի խոսքերի է արժանացել այս մտահղացումը:

Մանրամասներն՝ այստեղ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն