Սողոմոնյանը աչքը չի կտրո՞ւմ քաղաքապետարանից...

Շրջանառվող լուրերի համաձայն, դեռեւս շարունակում են խորը դեպրեսիա ապրել ՀՀ երկու նախկին չինովնիկներ Իշխան Զաքարյանը(ՎՊ նախագահ), եւ յուր կինը` Երեւանի Հանրակրթության  վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանը, ով այդպես էլ ասում են չի կարողանում աչքը կտրել քաղաքապետարանից:

Ավելին, պտտվող լուրերի համաձայն, Սողոմոնյանը իր օրոք սեփական հովանու ներքո աշխատող տնօրենների հետ շարունակում է փայփայել  իր  կապերը, որեւէ կերպ մի տող անգամ ավել իմանալու, թե ինչ է կատարվում այն վարչությունում, ուր նա տարիներ շարունակ բազմած վայելում էր  իր աշխատանքի համեղ պտուղները: Ավելին այս ընթացքում Սողոմոնյանը փորձում է իրենից առավել բաց ու թափանցիկ տիկնոջ կերպար ստեղծել՝ տպավորություն թողնելով, որ ինքը շատ մատչելի ու հասարակ մի տիկին է, ում հետ կարելի է կիսվել, ու անգամ մասնագիտական խորհուրդներ լսել նրանից:

Նույնիսկ ոմանք հեգնում են, ու  այդ տեսարաններին ականատես լինելուց հետո, մի լավ փռթկում են ՝ հիշելով Սողոմոնյանի արկածները քաղաքապետարանում, երբ ամեն մի դպրոցահասակ երեխայի թեմա ու խնդիր,  նրա համար նոր "գործ էր դառնում", ինչքան էլ, որ նա էկրանից փորձում էր Մայր Թերեզայի գործառույթները ստանձնել:

Հ.Գ Ի դեպ, վերին էշելոնում, եւ կրթական համակարգում հատկապես,  շատերն են ոգեւորվել Երեւանի քաղաքապետարանի  Հանրակրթության նոր վարչության պետի՝Աննա Ստեփանյանի մուտքով, ով կրթության ոլորտում բավականին մեծ փորձ ունի,  ոլորտի գիտակ է, եւ ով իր անցած լուրջ ճանապարհով կկարողանա   այսուհետ հասարակության մեջ բարձրացնել վստահությունը՝  հանրակրթության նկատմամբ: 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն