Երևան, 23.01.2018, 07:35,
Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ պետություն, ընդհանրապես, չպետք է առնչվի. Դավիթ ԲաբայանԿիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել ենՄեղադրանքներ՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանությունների համարԱդրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքըՄինսկում վրացի 2 «օրենքով գող» է ձերբակալվել, որոնցից մեկը` Դեդ Հասանի խմբիցԱշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանումՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՍՏԵՐԵՈՏԱԿՏԻԿ ԲԻՈՊՍԻԱ. կրծքի անհարկի վիրահատություններից խուսափելու հնարավորությունԱնպատժելիություն եւ հովանավորչություն չկա. արդարադատության նախարարը՝ «Ճվճվ» Արոյի որդիների մասինԲելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղում հետևել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքներին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Ծովագյուղ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի ուղեկցությամբ նախ եղել է «Ծովագյուղի Արծափ-Հնդկացորեն» կոոպերատիվի կողմից մշակվող հնդկացորենի դաշտերում, որտեղ հետևել է բերքահավաքի աշխատանքներին։ Կոպերատիվի նախագահ Արտաշես Խալաֆյանը մարզպետին տեղեկացրել է, որ այս տարի Ծովագյուղում հնդկացորնի ցանքերը կազմում են 111 հեկտար, որից 8 հեկտարի վրա արդեն ավարտվել են բերքահավաքի աշխատանքները և հավելել, որ յուրաքանչյուր հեկտարից ստացվել է մոտ 12 ցենտներ բերք։

Մարզպետին զեկուցվել է նաև, որ այս պահին հնդկացորենի վերամշակման գործարանում ընթանում են գազիֆիկացման աշխատանքներ, որի ավարտից հետո կսկսվեն հումքի վերամշակման աշխատանքները: Իր խոսքում Կարեն Բոթոյանը նշել է, որ հնդկացորենի արտադրության ծավալները մարզում կարող են ընդլայնվել, ինչը հնարավորություն կտա ոչ միայն արտադրանքն իրացնել տեղական շուկայում, այլև՝ կազմակերպել արտահանում։ Այնուհետ Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ծովագյուղի մանկապարտեզ և Մուրացանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է առկա պայմաններին՝ համայնքային, պետական բյուջեով և միջազգային ծրագրերով իրականացված աշխատանքների որակին։ Հանդիպման ավարտին մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել է հրատապ լուծում պահանջող համայնքային խնդիրներ։

Գեղարքունիքի մարզպետարան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն