Երևան, 24.11.2017, 18:29,

Ի տարբերություն մուկ «տշողների» ու ֆռցնողների, ՀՀ Ոստիկանությունը իր ուսերին մեծ պատասխանատվություն է վերցրել...

Հասկանալի պատճառներով հատկապես ամերիկյան հովերով տարված խումբ-խմբակը այս օրերին էլ չի դադարում ինքնահաստատվել ու փրփուրներից կառչել՝ քննարկման օրակարգում պահելով Weekend բիլիարդ բարում պատանդ վերցված 23-ամյա աղջկա հայտնի միջադեպը:


Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին , 31-ամյա Գոռ Հակոբյանը՝ կայարանցի հայտնի Բիբոսի որդին, Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի աղջկա էր պատանդ պահել և սպառնացել, որ կսպանի նրան։
Ավելի ուշ ոստիկանները ստիպված էին եղել դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող քաղաքացուն, ով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հանցագործը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Մահացողը՝ Գոռ Հակոբյան էր, ով ըստ տարածված տեղեկությունների ԱՄՆ-ում 18 տարով դատապարտվել էր սպանության համար: Իսկ բոլորովին վերջերս էլ, Հակոբյանը արտաքսվել էր ԱՄՆ-ից:

Ի դեպ, (ի գիտություն ոստիկանության եւ հատկապես ՀՀ ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանի ուղղությամբ դիրքավորված մանրապճեղ թայֆայի), նույն օրը ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութից էլ հայտնի դարձավ, որ Էրեբունու բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած անձի հետ տարվել են բանակցություններ:

«Ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից հետո, երբ ակնհայտ եղավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում, իսկ այլ միջոցներով, մասնավորապես, բանակցությամբ հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուին վնասազերծելու որոշում էր կայացվել»,-ասված էր ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Հիվանդանոց տեղափոխված աղջկա վիճակի մասին էլ, (ի գիտություն լավ չհասկացողների), նույն օրը Էրեբունի ԲԿ տնօրենը տեղեկացրել էր, որ Բիլիարդանոցում պատանդ վերցված աղջիկը բազմաթիվ կապտուկներ, կտրած-ծակած վերքեր ունի. «Նա բազմաթիվ կապտուկներ ունի մարմնի վրա և կտրած-ծակած վերքեր, որոնք հիմա մշակվում են: Աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, բավականին ստրես վիճակում է գտնվում և համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել էր Էրեբունի ԲԿ-ի տնօրենը:
Հիշեցնենք, որ նույն օրը, Գոռ Հակոբյանը Weekend բիլիարդ բարում՝ ամբողջովին փշրել էր նաեւ շինության ապակիներն ու գույքը:

Ավելին, տեղեկություններ էին ստացվել նաեւ այն մասին, որ այդ նույն ժամանակահատվածում, Weekend բիլիարդ բարում 24-ամյա աղջկան պատանդ վերցնելուց առաջ 31-ամյա Գոռ Հակոբյանը բիլիարդի տարածքում հարձակվել է 81-ամյա տարեց տղամարդու վրա` նրանից պահանջելով ծխախոտ: Ծերունին հիվանդանոցում էլ հաստատել է, որ իր վրա հարձակվողը եղել է Գոռ Հակոբյանը:
Տարածված տեղեկություններից մեկի համաձայն էլ, Հակոբյանը աղջկան պատանդ վերցնելու պահին թմրամիջոցի ազդեցության տակ էր եղել:
Նա և պատանդառվածը երկու ամիս վարձակալական հիմունքներով ապրել են Հյուսիսային պողոտայում: Մինչ այդ էլ` տեղեկություններ են հայտնվել Հակոբյանի հանցագործ միջավայրի մասին ու նաև փաստ է, որ նա ապրել է ԱՄՆ-ում, ծանր հանցագործության համար երկար տարիներ ազատազրկվել է, ապա արտաքսվել է երկրից:

Իսկ թե ինչ վիճակում էր գտնվում պատանդառուն՝ 31-ամյա Գոռ Հակոբյանի ճիրաններից փրկվելուց հետո, կարծում ենք տեսողության հետ խնդիրներ չունեցող ցանկացած բանական մարդու համար մեկից մեկ պարզ պիտի լիներ, որ կինը`անկախ նրանից թե նա ինչ կյանքով կարող էր ապրել(վերջապես մարդ արարած է, ով նույնպես պաշտպանության կարիք ուներ) ժամեր շարունակ կյանքի ու մահվան արանքում է եղել: Եւ եթե նույնիսկ պատանդառուն՝թմրամոլ, կամ իր երեխային լքած մի կին էր, ապա ի՞նչ, ոստիկանները չպիտի՞ փրկեին նրա կյանքը: Ըստ էության կնոջը կյանքը չփրկելու անհեթեթ մոտիվացիաներ՝ թերեւս թուղթ փչացնողների գանգում կարող էր ծնվել մինակ…

 

Ի վերջո, Լոսին փարված վարպետները չէ, որ պետք է օդում պղպջակներ արձակեն՝ թե ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ ու անհամաչափ է գործել՝փորձելով սեփական թույնն ու մաղձը թափել ոստիականական մի ողջ համակարգի վրա...

 

Ի վերջո, Լոսին փարված վարպետները չէ, որ պետք է օդում պղպջակներ արձակեն՝ թե ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ ու անհամաչափ է գործել՝փորձելով սեփական թույնն ու մաղձը թափել ոստիականական մի ողջ համակարգի վրա, ով ի տարբերություն մուկ «տշողների» ու ֆռցնողների, իր ուսերին մեծ պատասխանատվություն է վերցրել:
Շատ հեշտ է խոհանոցային մակարդակի բամբասանքներ շաղ տալն ու պետական կառույցի վրա ցեխ շպրտելը, երբ Ձեր արածն ու դրածը գրոշի արժեք չունեն անգամ:

Իսկ ո՞վ է Ձեզ ասել,որ Գոռ Հակոբյանի կողմից պատանդ վերցված աղջիկը հայր ու մայր չուներ, եւ որ ցանկացած մեկը իրավունք ուներ աղջկա պարոնցին դանակ պահել, ծակել-կտրել, եւ վերջապես զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել:

Եւ ո՞վ կարող էր լինել այն գլխավոր գարանտն ու քավոր-սանիկը այս գործի, որ Գոռ Հակոբյանի թեւին կամ ոտքին կրակելու ու նրան այդկերպ վնասազաերծելու պարագայում, այդ նույն տղան չէր կարողանալու կյանքից զրկել պատանդառու աղջկան: Կա՞ր մեկը, որ կարող էր քավոր-սանիկ մեկ ընտանիք բանահյուսությանը հավատարիմ մնալով նման երաշխիքներ տալ…

Եւ ինչքանո՞վ եք այդքան վստահ, ու խիստ իրազեկված, որ իրավապահ համակարգի կողմից փորձեր չեն արվել՝ գտնելու վնասազերծման չարյաց փոքրագույն տարբերակը:
Ի վերջո, իրենց սուպեր թքող-կպցնողները գոնե հասկանում ե՞ն, կամ երբեւէ լսել-առնչվել են, որ նման արտակարգ դեպքերի ժամանակ, որոշումներ կան, որ տվյալ իրավիճակն է թելադրում:
Եւ հետո, «պրոֆեսորի» դիմակ հագած ամերիկահպատակները, ի՞նչ է մինչ օրս չգիտեն, որ այդ նույն բաղձալի ԱՄՆ-ում ոստիկանի հետ շփման ժամանակ քաղաքացին եթե միամիտ ձեռքը գրպանն անգամ տանի՝ չի բացառվում որ կարող է գնդակահարվի հենց նույն ոստիկանի կողմից:

Իսկապես անգիտության ու կարճամետրաժության ժանրից են, երբ չխորանալով իրավական դաշտի մեծ ու փոքր նյուանսների մեջ՝ ոհմակը, ոստիկան բառը լսելիս՝ անցնում է գործի…

 Իսկ ինչ վերաբերում է Weekend բիլիարդ բարում տեղի ունեցած միջադեպին, ապա քննադատության ազնվագույն ջատագովներ, մեկնումեկդ խելքին զոռ տվել է՞, թե ինչ կլիներ, եթե ոստիկանության աշխատակիցները 

հապաղեին: Հավաաբար , դժվար չէ պատկերացնել, թե ինչ անդառնալի հետւեւանքների հետ կարող էինք գործ ունենալ:
Թեեւ պատկերացնել կարելի էր, որ ոստիկանության կողմից դիպուկահարի միջոցով ինքնատիրապետումը կորցրած Գոռ Հակոբյանին վնասազերծելու օպերացիան բնականաբար շատերի երախի համար նոր կեր պիտի դառնար ու հերթի տակ՝ պիտի սկսվեր մուկն ու կատու խաղալու գործընթացը….

Ամոթ է, Ձեր բռնած մկներին պահեք ուրիշ առիթների համար.ոստիկանությունը՝ Ձեր կալիբրը չէ, եւ նույն ՀՀ ոստիկանապետն էլ Ձերոնց թայը չէ… Վերջապես պետք է հասկանաք, ու ըմբռնեք, որ նեղ անձնական ամբիցաները չի կարելի տեղափոխել հանրային քննարկումների դաշտ:

Իսկ որեւէ մեկն ինքն իրեն հարց տվել է՞, որ այդ նույն օրը դեպքի վայր ժամանած ոստիկաններին, իրվապահ համակարգի ներկայացուցիչներին, նույնպես մայր է ծնել, ովքեր ամեն առիթով անհնագստանում են իրենց զավակների համար: Թե՞ նրանց ծնողները՝ ծնող չեն: Իսկ քանի միջադեպ կարող ենք հիշել,ու արդարության դեմ չմեղանչելու համար բարձրաձայնել, որ նույն ոստիկանը իր կյանքով է վճարել՝ բազում հանցագործություններ հայտնաբերելու, ու հանցագործին վնասազերծելու համար:
Թե՞ այդ հատվածը Ձեզ եւ Ձեր «սպիսատ» եղած պապաներին ձեռնատու չէ…

Չլիներ դիպուկահարի կրակոցը, ըստ ամենայնի, այդ օրվա միջադեպը կունենար ավելի ողբերգական ավարտ և համոզված ենք, որ ոստիկանության այսօրվա քննադատներն իրավապահներին նույն կերպ մեղադրելու էին հանցավոր անգործության մեջ:
Հասկանում ենք, որ Ձեր գործն ու զբաղմունքն էլ ՝պատեհ-անպատեհ առիթով ՀՀ ոստիկանությանը թիրախավորելն է, բայց եւ մյուս կողմից էլ՝այդտեսակ ակցիաներն էլ սահմաններ ունեն և չպետք է հասնել այնպիսի ծայրահեղության, որպեսզի արհեստական պատճառներ մոգոնել` ակնհայտ հանցագործին սատարելու կամ ոստիկանությանը սխալ հանելու նպատակով:

Հասկանում ենք, որ հատկապես քրեաօլիգարխիկ երեւույթների կոկորդին կարող է կանգնած լինել ՀՀ ոստիկանապետի սահմանած խաղի կանոններն ու նրա գործելաոճը՝ հատկապես իր պետության ներսում կարգ ու կանոն հաստատելու գործում, բայց դա որեւէ մեկին թույլ չի տալիս անցնելու թույլատրելի սահմանը, ու սեփական կաշին փրկելու համար դիմել ամենազազրելի միջոցների….


Հասարակությունը մշտապես ճանաչում եւ տարբերում է ազգի սուտի հերոսներին էլ, ասֆալտի ֆիդայիներին էլ, արժանի զինվորականին ու օրինապահ ոստիկանին էլ, ով նախ եւ առաջ ՀՀ-ի օրինավոր քաղաքացի է, ու բնականաբար այդ տեսակը չի կարող հանդուրժել ԹԱՓԹՈՒԿԻՆ՝անկախ նրանից թե նա լոլիկի գծով կոլխոզնիկ է, կռազի շոֆեր, քրեական նշանակության «ռեկետ» անող, թե թուղթ վառող, ով հասարակաության վզին նստելով փորձում է ինքնահաստատվել:

Ամոթ է՛, այնքան ակնհայտ են երեւում Ձեր մեծ ու անճոռնի ականջները՝ Ձեր բռնած գործերի հետեւից, որ Ձեզ տիրաժավորելն անգամ այսուհետ ավելորդ է…

Armenian Info

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն