Երևան, 24.05.2018, 18:03,
ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռըՁերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականը (լուսանկարներ, տեսանյութ)Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել էՆոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Գրիգոր Գրիգորյանը՝ Շիրակի մարզային վարչության պետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետԴավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետՄանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազարից դարձնել 150 հազար դրամՄտադիր ենք վերացնել խոչընդոտները՝ սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում օգտագործելու համար. Փաշինյան19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. նոր մանրամասներԱԱԾ 350 հոգանոց ցուցակը.ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Հետախուզվում է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան

SHAMSHYAN.com գրում է.

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Կարապետյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի, Աթոյան փ. անց., 15շ., բնակիչ 40-ամյա, Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող՝ ուղղված հարազատներին։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ ինքնասպանություն գործած կինը եղել էր բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, մտավորական էր և երկար տարիներ դասավանդել էր Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում՝ արաբերեն։

Ինքնասպանությունից շաբաթներ առաջ այդ կինը՝ Վարդուհի Սարոյանը, yerkir.am էլեկտրոնային լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և հայտնել, որ 2014թ. օգոստոսին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վարկային փաթեթը տեղափոխվել էր «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, իսկ 2014 թվականի նոյեմբերից սկսած` Տիգրան Տեր-Պետրոսյանը չէր կատարել վարկային պարտավորությունները:

«Ստացվում է, որ նրանք, չարամտորեն ինձ մոլորեցնելով, ի սկզբանե գրավադրել և ստացել են գումարները, ապա նաև չեղարկված փաստաթղթով կատարել են երկրորդ գործարքը, այսինքն` բանկից բանկ են տեղափոխել ինձ պատկանող գույքը»,- ասել էր Վ. Սարոյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը, ով ըստ իր հայտարարության, ունեզրկվել էր, ըստ կասկածների՝ ինքնասպանություն էր գործել Երևանի բնակիչներ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի պատճառով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ նա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն