Հայաստանում գինու արտադրությունը 32.7 տոկոսով աճել է

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 4 398.5 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32.7 տոկոսով: Նշենք, որ 2016թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 3 314.1 հազար լիտր գինի:

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 26.2%-ով`կազմելով 274.8 հազար լիտր:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-հուլիսին ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում արտադրվել է 12 730.0 հազար լիտր գարեջուր` 2016թ-ի հունվար-հուլիսի համեմատ աճելով 12.5 %-ով:

Միևնույն ժամանակ նվազել են որոշ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները: Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվար-հուլիսին արտադրվել է 2 994.5 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37.2%-ով:

Նշված ժամանակահատվածում 7.6 տոկոսով նվազել է նաև վիսկիի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-հուլիսին արտադրվել է 890.3 հազար լիտր վիսկի, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 822.6 հազար:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն