Եթե կա ներդրումային ծրագիր, ապա դիմեք սնանկության կառավարչին. կառավարության պատասխանը նաիրիտցիներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նաիրիտ» քիմիական գործարանի նախկին աշխատակիցները դադարեցրել են կառավարության շենքի դիմաց սկսած նստացույցն այն պատճառով, որ ստացել են իրենց հետաքրքրող հարցի պատասխանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը:

«Պատասխանն իսկապես գոհացուցիչ չէր: Ամենազավեշտալին այն է, որ կառավարությունը, հանդիպելով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ, որոնք խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այդ ամեն ինչից հետո մեզ պատասխանել են, որ եթե կա ներդրումային ծրագիր, ապա դիմեք սնանկության կառավարչին»,- ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը՝ նշելով, որ կառավարության պատասխանը ծիծաղելի է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն