Երևան, 24.06.2018, 05:42,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իհարկե, լրիվ բացառել, որ Ռու­սաստանը կարող է «Իսկանդեր»-ներ վաճառել, օրինակ, Ադրբեջանին, չենք կարող, որովհետև դա, ի վերջո, Ռուսաստանի որոշելու հարցն է: Միշտ չէ, որ Ռուսաստա­նը որոշումներ կայացնելիս մեր շահերն է հաշվի առնում»,- այս մա­սին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագի­տացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ռազմա­տեխնիկական համագործակցու­թյան ֆեդերալ ծառայության տնօ­րեն Դմիտրի Շուգաևի հայտարա­րությանը, թե ՌԴ-ն մի քանի երկրից «Իսկանդեր» համալիրի ձեռքբեր­ման հայտեր է ստացել:

Նշենք, որ Շուգաևի հայտարա­րությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռու­սական արտադրության «Իսկան­դեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը: «Կոնկրետ այդ թեման, որ «haqqin.az»-ում հայտնվել է, ըստ էության, ցույց է տալիս, որ կայքը զբաղ­ված է թրոլինգով: Իրենք չունեն որևէ լուրջ հիմք՝ եզրակացություն անելու, որ Ադրբեջանին պատրաստվում են «Իսկանդեր» վաճառել: Այդպես իրենք փորձում են սա ներկայացնել այնպես, թե կարծեք ինչ-որ բան եփվում է «Իսկանդեր»-ների հետ կապված: 

Ըստ էության, դա քարոզ­չական հնարք է՝ ուղղված հենց հայ­կական լսարանին, որպեսզի հայկա­կան լսարանում հերթական անգամ ինչ-որ դժգոհություն սերմանվի ռուս-հայկական հարաբերություններում, հանրության մեջ ռուսամետների և արևմտամետների միջև փոխա­դարձ մեղադրանքների հերթական ռաունդը լինի»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ նշված ադր­բեջանական կայքը հիմնականում հայկական լսարանին ուղղված քա­րոզչական ռեսուրս է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն