Մետրոպոլիտենի ուղևորահոսքն ավելացել է, հարկային վճարումները՝ նվազել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը թեև տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա առաջին կիսամյակում 150.3 մլն դրամով նվազեցրել է պետական բյուջե կատարած հարկային վճարումները: 

Եթե այս տարվա եռամսյակում մետրոպոլիտենը պետական բյուջե կատարել է 330 մլն 120 հազար դրամի չափով հարկային վճարում, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 480 մլն 427 հազար դրամ: 

Այստեղ, սակայն, տարօրինակ է փաստը. մետրոպոլիտենի հարկային վճարումները նվազել են այն դեպքում, երբ մետրոյից օգտվող ուղևորների թիվն ավելացել է: Նույն ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մետրոյից օգտվող ուղևորների թիվը 1.5 տոկոսով ավելացել է: Ու անհասկանալի է, թե ինչու է մետրոպոլիտենը նվազեցրել հարկերը: Մնում է ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկը պարզապես թաքցրել է եկամուտները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն