Երևան, 24.06.2018, 05:42,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Ոստիկանությունը կապառազմականացվի

«Հրապարակ» թերթը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների հե­տևանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնա­վորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավա­ռի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվու­թյունը վարչապետի առջև»: 2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նա­խատեսված է ոչ թե որպես նախարարու­թյուն, այլ որպես ենթակա մարմին: Մինչև 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուց­վածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքե­րի ապառազմականացում և համանման գործառույթներ իրականացնող կենտրո­նական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների: Հիմնավորումներում ուշագրավ մտքի հան­դիպեցինք. «Հրաժարվել «ոստիկանության զորքեր» հասկացությունից և վերակազ­մակերպված տվյալ ստորաբաժանումն օգտագործել օրենքով նախատեսված հետևյալ բացառիկ դեպքերում՝ զանգվա­ծային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջո­ցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռե­ժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանք­ներին աջակցելիս»: Սա նշանակում է, որ «պատժիչ» ֆունկցիան, այնուամենայնիվ, պահպանվելու է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն