Երևան, 24.11.2017, 18:43,

ԱԻՆ նախարարը ՊՆ-ից հետը բերել է իր կադրերին

«Հրապարակ» թերթը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խոսում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին։ Բնականաբար, ԱԻՆ-ն առաձգական չէ, եւ նորերը փոխարինում են հին աշխատակիցներին: Մենք մոտ մեկ ամիս առաջ հարցում էինք արել ԱԻՆ, թե քանի հոգի է Տոնոյանն աշխատանքի ընդունել, ազատել, սակայն այստեղ նախընտրում են մամուլի հետ չաշխատել եւ չպատասխանել մեր հարցին։ Մենք պարզեցինք, որ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը»՝ աշխատակազմի ղեկավարին, օգնականներին, քարտուղարուհուն, թարգմանիչներին, գլխավոր խորհրդականին եւ այլն: Ավելին՝ նա դեմ է, որ իր ազատած կադրերը հետագայում աշխատանքի ընդունվեն պետական համակարգում։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն