Երևան, 20.05.2018, 21:47,
ԱԱԾ 350 հոգանոց ցուցակը.ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացելԹիվ 168 հիմնական դպրոցում շարունակվում են քննարկումները՝ ներառական կրթության հիմնախնդիրների շուրջ .VIDEO «Ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը». Փաշինյանը հաձնարարեց տվեց Օսիպյանին ու Զեյնալյանին՝ համատեղ քննարկել հարցըՆոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ՝ ՀՀ ԶՈւ-երում շարքային կազմի համարԱյս ամենի շուրջ լռում է Հ.Հ գրողների միությունը Թիվ 168 հիմնական դպրոցի շուրջ բարձրացված աղմուկը՝ իրականության հետ ոչ մի աղերս չունի.photo. VideoEXCLUZIVE. Անկեղծանում է Նարինե Այվազյանը. «Իմ երեկը... և այսօր » Թալանել են՝ «Ելքի» պատգամավորության թեկնածուի տունըՉեխական ավիաուղիները վերսկսում են թռիչքները դեպի ՀայաստանԱրա Սադոյանը և իր գործնկերները, թքած ունեն օրենքների վրա (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանում 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Շահբազյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 35-ամյա Արթուր Պողոսյանը և 33-ամյա Արսեն Պողոսյանը: 

Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում՝ իրենց անծանոթ անձանց կողմից:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն