Երևան, 23.01.2018, 07:49,
Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ պետություն, ընդհանրապես, չպետք է առնչվի. Դավիթ ԲաբայանԿիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել ենՄեղադրանքներ՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանությունների համարԱդրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքըՄինսկում վրացի 2 «օրենքով գող» է ձերբակալվել, որոնցից մեկը` Դեդ Հասանի խմբիցԱշակերտուհին դպրոցի բուֆետում ապակու կտոր է կուլ տվել.հանցագործությունների նոր շարք Շիրակի պետհամալսարանումՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն էՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ՍՏԵՐԵՈՏԱԿՏԻԿ ԲԻՈՊՍԻԱ. կրծքի անհարկի վիրահատություններից խուսափելու հնարավորությունԱնպատժելիություն եւ հովանավորչություն չկա. արդարադատության նախարարը՝ «Ճվճվ» Արոյի որդիների մասինԲելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Ի՞նչ հեռուն գնացող նպատակներով եք հասարակության մեջ նյարդայնություն ու անվստահություն սերմանում իրավապահ մարմինների հանդեպ

<Իրավունք> թերթը օգոստոսի 30-ի համարում <վերլուծել> է հանրապետության քրեածին իրավիճակն ու մեկնակետ ընդունելով իր տնայնագործ <դիտարկումը>, թե հանցագործությունների թիվն աճում է ու դրան զուգահեռ աճում է չբացահայտված հանցագործությունների թիվը, ինչ-որ ընդհանրացումներ ու եզրակացություններ է արել:
Հրապարակումը ստորագրված է <Ա. Հակոբյան>, ինչը ենթադրել է տալիս, որ սույն հորինվածքի հեղինակը լրագրող կամ առնվազն ոլորտին ծանոթ մեկը պիտի լինի: Բայց եթե այդպես է, առնվազն պե՞տք է տիրապետի վիճակագրական տվյալներին կամ գոնե աչքի պոչով հետևի լրահոսին: Պարզվում է՝ ոչ: Մատից ծծելն, ըստ երևույթին, ժամանակ չի թողնում: Հակառակ դեպքում ծանոթ կլիներ ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությանը, որ հանցավորության շարժընթացի վիճակագրության վերլուծությամբ՝ հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է` -հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում:
Տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով 25 տոկոսով նվազել է ծանր, 21,6 տոկոսով՝ առանձնապես ծանր, 25 տոկոսով՝ հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը:
Ծանր հանցագործությունների բացահայտման տոկոսը 66,2 է (2016 թ. առաջին կիսամյակում՝ 55,2 տոկոս), առանձնապես ծանր հանցագործություններինը՝ համապատասխանաբար 81,5 և 78,5 տոկոս:
Հավելենք, որ հաշվետու շրջանում մահվան ելքով ավտովթարների թիվն էլ նվազել է 11,7 տոկոս:
Ահա Գլխավոր դատախազության (և ոչ միայն) ներկայացրած իրողությունը: Առաջարկում եք չհավատալ Գլխավոր դատախազության փաստերին ու հավատալ <Իրավունքի> թերատ <վերլուծականի՞ն>:
Եվ, ուրեմն, հարց <Ա. Հակոբյանին> ու իր գործատուներին. Ինչո՞ւ եք ստում, ի՞նչ շահագրգռությամբ եք թյուրիմացության մեջ գցում ընթերցողին, ի՞նչ հեռուն գնացող նպատակներով եք հասարակության մեջ նյարդայնություն ու անվստահություն սերմանում իրավապահ մարմինների հանդեպ:
Եթե ասեք, թե նման բան չկա, ուրեմն խոսք կարող է գնալ նման <հրապարակում> պատրաստողների պրոֆեսիոնալ անպիտանիության մասին:
Ընտրությունը ձերն է…

Աննա Ասլանյան 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն