Սամվել Բաբայանին թույլատրվեց տեսակցել և հեռախոսով խոսել հարազատների հետ

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը: Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու, սեփականություն հանդիսացող գույքի վրա կալանք չդնելու, ինչպես նաև հարազատների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ: Դատարանը բավարարեց միայն Սամվել Բաբայանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 4-ին:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն