Դատարանը կալանավորեց վանաձորցի քրեական հեղինակություն «Պոպոքին», ում Լոռու մարզի ոստիկանները օրեր առաջ վնասազերծել էին

Oգոստոսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործեորվ ավագ քննիչ Արեն Մնացականյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափաման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, քրեական աշխարհում հեղինակություն համարվող «Պոպոք» մականվամբ 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ապօրինի զենք- զինամթերք կրելու և պահելու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և «Պոպոքը», ում վնասազերծելու օպերացիան կատարել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ՝ կալանավորվեց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանները նրան դատարանից տեղափոխեցին Վանաձորի բանտ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արեն Մնացականյանի որոշմամբ ձերբակալվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանը: 

Վերջինիս օգոստոսի 25-ին, կեսօրին Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բերման էին ենթարկել Լոռու մարզի ոստիկանություն:

Ա. Ավետիսյանի մոտ հայտնաբերվել էր Մակարով տեսակի ատրճանակ՝ լիցքավորված, մարտական վիճակում: Հայտնաբերվել էր նաև գաղտնի փականով ծալովի դանակ: Ատրճանակը լիցքավորված է եղել 7 փամփուշտով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Պոպոքի» հետ էր եղել նաև իր ընկերը, ով նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված է եղել և նրանք եղել են Hummer մակնիշի 51 VX 100 համարանիշի ավտոմեքենայով: 

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. ՄՆացականյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.COM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն