Երևան, 24.05.2018, 17:59,
ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռըՁերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականը (լուսանկարներ, տեսանյութ)Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել էՆոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Գրիգոր Գրիգորյանը՝ Շիրակի մարզային վարչության պետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետԴավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետՄանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազարից դարձնել 150 հազար դրամՄտադիր ենք վերացնել խոչընդոտները՝ սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում օգտագործելու համար. Փաշինյան19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. նոր մանրամասներԱԱԾ 350 հոգանոց ցուցակը.ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել Ապագա գյուղի գյուղապետը. կան վիրավորներ

Oգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ 38-ամյա Արտաշես Բարսեղյանի վարած KIA մակնիշի 247 LL 70 համարանիշի և Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ 25-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Nisan March մակնիշի 16 SV 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա.Հարությունյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ 22-ամյա Նաիրի Գրիգորյանը, 26-ամյա Արամ Մկրտչյանը և 25-ամյա Շանթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասել են, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններվ KIA-ի վարորդը Ապագա գյուղի գյուղապետն է, ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.COM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն