Երևան, 24.06.2018, 05:42,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

ՀՅԴ-ում չկա մեկը, որ մեկնաբանի Ռիչարդ Հոգլանդի նախօրեի հայտարարությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՅԴ-ում չկա մեկը, որ մեկնաբանի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրեի հայտարարությունը։ Ուրիշ դեպքերում զենք ու զրահը կկապեին ու կնետվեին մարտի՝ ընդդեմ «հողերը հանձնող դավաճանների», այս պարագայում նախընտրում են լռել։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ողջ օրը խիստ զբաղված էր, տեղը հարմար չէր, խնդրեց ընկեր Արմենին զանգահարել։ Վերջինս հեռախոսին չպատասխանեց։ Չպատասխանեց նաեւ Կիրո Մանոյանը։ Հրանտ Մարգարյանն ասաց, որ ինքը ճամփորդ է եւ չի կարող մեկնաբանել։ Միակ մարդը, ով կապի դուրս եկավ, Գեղամ Մանուկյանն էր։ Նա էլ, պարզվեց, շարքային դաշնակցական է եւ չի կարող այս թեմայի շուրջ ՀՅԴ անունից կարծիք հայտնել։ Որքան էլ խնդրեցինք անհատ դաշնակցական Գեղամ Մանուկյանի տեսակետը, պարզվեց՝ «դաշնակցական Գեղամ Մանուկյանի տեսակետները ներկայացնում է Դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչը», իսկ ինքն իր անձնական տեսակետները հայտնում է միայն ՀՅԴ ժողովներում, որպես անհատ Գեղամ Մանուկյան՝ իր ՖԲ անձնական էջում, տարբեր տեղերում, բայց հարցազրույց չի տալիս։ Իսկ մեզ թվում էր, թե ՀՅԴ-ն առնվազն նույն աղմուկը կբարձրացնի, ինչը հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ արեց» :

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն