Երևան, 24.06.2018, 05:44,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

ՊԲ զորամասերից մեկում սիրտանոթային սուր անբավարարությունից մահացած զինվորի գործը շուտով դատարան կմտնի

«Անցյալ տարվա մա­յիսի 29-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տե­ղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մահացած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մահվան փաս­տով հարուցված քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի: Գործը մինչև այս ամսվա վերջ կուղարկվի դատաքննու­թյան: Այս մասին մեզ հայտնեց Մոսիյանի իրա­վահաջորդի՝ Անժելա Հա­րությունյանի պաշտպան Անի Չատինյանը: Նշենք, որ կենդանության օրոք Մոսիյանը տառապել է մի շարք հիվանդություննե­րով, սակայն, աչք փակելով այդ հիվանդությունների վրա, համապատասխան հանձնաժողովը զինակո­չիկին ծառայության հա­մար պիտանի է ճանաչել: Ծառայության ընթացքում զինվորը չորս անգամ հոս­պիտալում է պառկել: Նա մահացել էր սիրտանոթային սուր անբավարա­րությունից, ծառայության 10-րդ ամսում: Մոսիյանի առողջական խնդիրները զորակոչման ժամա­նակ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ժամանակին հայտնաբերելու հանգա­մանքը պարզելու նպա­տակով ժամանակ առաջ նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկա­կան և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն: Պարզվել էր, որ զինակոչիկի մոտ սրտի հետ կապված խնդիր­ներ են հայտնաբերված եղել: Սա նշանակում է, որ նման գանգատների դեպ­քում զորակոչիկը պետք է ուղարկվեր սրտի ավելի խորացված հետազո­տության, ինչը, սակայն, չի արվել: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի սրտաբա­նին: Պարզեցինք, որ նա Սեդա Թովմասյանն է, ով, մեր տեղեկություններով, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ առողջական խնդիր­ներ ունեցող զորակոչային տարիքի երիտասարդները բանակ են զորակոչվում այն դեպքում, երբ, ըստ համապատասխան կար­գի, բոլոր ցուցումները կան նրանց ծառայության համար ոչ պիտանի ճանա­չելու կամ ծառայությունից ազատելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն