Երևան, 22.09.2018, 21:05,
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանըՀրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը՝ Կարապի լճի մոտ. ներկա է Նիկոլ ՓաշինյանըՀայկոն ոչ թե 6, այլ 60 բնակարան կարող էր ունենալ. Իսկ կարո՞ղ է դուք որպես ազգի «պատրիոտներ», գետնանցումներում եք քնում-արթնանում...Դատապարտյալները կսպասեն. «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» գործունեության ժամկետը հետաձգվում էԽաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի ՍիդորովՈստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաներըՀռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանըՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել

Աբրահամյանները վաճառել են Նորամարգի ավազի հանքը և մեկ գազալցակայան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Armtimes.com-ն օրեր առաջ գրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ» ընկերությունում իր ընտանիքին պատկանող բաժնեմասը: Աբրահամյանների կապիտալի արտահոսքի եւս երկու դեպք էլ կա: Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է այլ անձի:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրեն պատկանող 30% բաժնեմասն է վաճառել: Ավազի այս հանքը գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում, իսկ ավազն արդյունահանվում էր հենց Արաքս գետից: Բնապահպանները բազմիցս են ասել, որ գետից ավազի արտահանումը խախտում է գետի բնական հունը եւ բնապահպանական խնդիրներով լի է արդյունահանման նման եղանակը:

«Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործարքից բացի, Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող գազալցակայաններից մեկը նույնպես վաճառվել է: Այս գործարքից առաջ ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել մարզի գազալցակայաններում եւ նրանք, որոնք հարկային դաշտում չեն եղել, փորձել են բերել հարկային դաշտ: Հասկանալով, որ այլեւս գերշահույթ հնարավոր չէ ստանալ, Աբրահամյանները որոշել են այդ գազալցակայանը վաճառել:

Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել: Նախորդ ամիս էլ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյաններին պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն