Երևան, 24.05.2018, 18:07,
ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռըՁերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականը (լուսանկարներ, տեսանյութ)Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել էՆոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Գրիգոր Գրիգորյանը՝ Շիրակի մարզային վարչության պետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետԴավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետՄանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազարից դարձնել 150 հազար դրամՄտադիր ենք վերացնել խոչընդոտները՝ սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում օգտագործելու համար. Փաշինյան19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. նոր մանրամասներԱԱԾ 350 հոգանոց ցուցակը.ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Մեկը տանում է Անկախությունը, մյուսը՝ բերում. Երկու ինքնաթիռ՝ «Զվարթնոցում»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Մաքսիմ Մանուկյանին և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Արդեն մի քանի օր Հայաստանում տոնական տրամադրություններ են մեր ըմբիշների հաջողությունների և նվաճած մեդալների առիթով: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններ դիմավորելը արդեն երկար ժամանակ մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել: Սա մի փաստ է, որ պետք է արձանագրել և հուսալ, որ դեպի «Զվարթնոց» մարզասերների և լրագրողների շարասյուները ավելի ու ավելի հաճախակի կդառնան:

Այսօրվա այդ արարողությունը առանձնահատուկ նշանակություն ուներ, որովհետև այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն էր, ինչի առիթով չեմպիոնները իսկական նվեր էին մատուցել մեր երկրին: Ի վերջո, նրանք աշխարհին ներկայացնում են անկախ Հայաստանը, ամբողջ աշխարհի առաջ բարձրացավ անկախ Հայաստանի դրոշը, հնչեց հիմնը:

Իհարկե, սա ընդամենը զուգադիպություն էր, որը տարօրինակ կերպով մեծ ուշադրության չարժանացավ: Այն նույն ժամանակ, երբ չեմպիոններին Փարիզից տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարում «Զվարթնոցում», նախագահական ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի:

Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, մեկնում էր Սոչի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այն փաստը, որ Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, մեծ արձագանք գտավ մամուլում: Համընդհանուր հավանության արժանացավ այն վարկածը, որ Վլադիմիր Պուտինը հատուկ է հենց այս օրը Սարգսյանին հրավիրել Ռուսաստան՝ նվաստացնելու և Հայաստանի անկախ չլինելն ընդգծելու նպատակով:

Դժվար է պատկերացնել այս դավադրության իրականացման դետալները, օրինակ, ՌԴ նախագահի աշխատակազմի որ օղակում է ծնվել այդ միտքը, մասնավորապես ով է հայ-ռուսական հարաբերությունները սիմվոլների լեզվով վարող պաշտոնյան, որի գլխում այդպիսի փայլատակում է եղել: Մտածել, որ ՌԴ նախագահը առավոտները սկսում է Հայաստանի պատմական օրերի և տոների ինֆորմացիան թարմացնելով, անհեթեթ կլինի:

Այսօր Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Վատիկանի պետքարտուղար Պետրո Պարոլինին: Թերևս առանձին ուսումնասիրության թեմա է, թե ինչ օր էր օգոստոսի 23-ը Իսրայելի և Վատիկանի համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն