Երևան, 24.06.2018, 05:41,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Ո՞վ է կաշառքի մեջ կասկածվող դատավորը. «Հրապարակ»

ՀՔԾ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը տան հետ կապված առքուվաճառքի պայմանագիրը լուծարելու համար դիմել է դատարան, սակայն հայցն առաջին ատյանում մերժվել է: Ա. Ս.-ն հայտնել է, որ իր հոր ծանոթը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ.-ի ամռանը խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի մի դատավորի եւ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Ապա հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10 հազար դոլար գումար, որից, ինչպես հետագայում պարզվել է, Ա. Ա.-ն 3 հազարն իրեն է վերցրել, մնացած 7 հազարը փոխանցել է դատավորին: Մենք տեղեկացանք, որ կաշառք վերցրած դատավորը վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է: Դատական համակարգում զարմացած են այս պատմությունից, քանի որ այստեղ «մեծ կալիբրի գործեր չեն քննվում, մանր-մունր բաներ են, որոնց հանգուցալուծման համար էլ մեծ գումարներ չեն տա»: Արգիշտի Ղազարյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է դատարանում՝ որպես քարտուղար, դատավորի օգնական: Ապա փաստաբան է եղել, աշխատել է ՀԷՑ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ: Իսկ 2008-ից վարչական դատարանի դատավոր է: Նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, նոտար է աշխատում Շենգավիթում: Վերջինիս քույրն էլ դատավոր Գայանե Մազմանյանն է՝ Կենտրոնի դատարանում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն