Երևան, 24.11.2017, 18:36,

Մահվան նպաստի դիմումն այսուհետ կարող է ներկայացվել ցանկացած սոցապ տարածքային բաժին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017 թ. օգոստոսի 17-ի հերթական նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած թոշակը ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգին:

Եթե նախկինում քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեին միայն հաշվառման վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, ապա այժմ, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել ցանկացած սոցապ տարածքային բաժին:

Իրավաբան.net

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն