Փաստորեն առաջին անգամը չէ, որ «Պոնչոն» հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում

Պարզվում է, որ հանրությանը «Պոնչո» հումորային անվանմամբ հայտնի Վահագն Սիմոնյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկահարույց իրադարձությունների կիզակետում: Ներկայում, նրա մասնակցությամբ հարուցված քրեական գործ կա դատարանում, համաձայն որի «Պոնչոյին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանություն, և որպես խափանման միջոց դատարանը նրա հանդեպ ընտրել է չբացկայելու մասին ստորագրությունը: Իսկ նշված դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում՝Երևան քաղաքի Տիգրան Մեծի 36բ շենքի դիմաց Ռ. Գալստյանի հետ վիճաբանելու պատճառով: Գործի նյութերում արձանագրված է, որ վիճաբանության ընթացքում, դերասանն ուղղակի դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելով և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել տուժողի հասցեին, և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և տուժողին պատճառել է մարմնական վնասվածք: Դեպքից քիչ անց, երբ արդեն դեպքի վայրում են եղել ոստիկանները Վ.Սիմոնյանը (դերասանը) ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ նորից սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ռ. Գալստյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին: Այս ամենի արդյունքում հարուցվել է քրեական գործ և ընթանում է դատաքննություն: Ի դեպ, սույն գործով սկսված դատավարությունը դեռ չի ավարտվել, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 30-ին: Մյուս կողմից էլ նրա դեմ պատրաստվում է դատարան բողոք ներկայացնել նաև «Ջամբո» ռեստորանային համալիրի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը: Դատար դիմելու համար հիմք է հանդիսացել օրերս «Պոնչոյի» կողմից լրատվական միջոցներով հնչեցված՝ իր երեխաներին առևանգելու մասին հայտարարությունը: Դրա հետևանքով, ըստ «Ջամբոյի» սեփականատիրոջ՝ իր, իր ընտանիքի անդնամների բարի պատիվն ու արժանապատվությունն արատավորվել է, վնաս է հասցվել նրա գործարար համբավին, «Պոնչոյի» երկու որդիները կենսաբանական հոր արարքների պատճառով ծանր հոգեբանական հարված են ստացել և ներկայում գտնվում են սթրեսի մեջ: Ստացվում է, որ շուների սիրահար «Պոնչոն», ով արդեն երկար ժամանակ է չի նկարահանվում հումորային սերիալներում կամ հաղորդումներում, որոշել է հեռուստաշոուն անձնական, սեփական դաշտ տեղափոխել և այդկերպ դառնալ օրվա հերոս: Past.am-ը հետևում է «Պոնչոյի» շուրջ ծավալվող իրադարձություններին և պարբերաբար կներկայացնի, թե նախորդ ու սպասվող գործերով դատարնն ինչ որոշում կկայացնի նրա հանդեպ:

 

past.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն