Երևան, 24.11.2017, 18:44,

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել աշխարհահռչակ ծանրորդ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի ծառայողական ավտոմեքենան. 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Oգոստոսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաննաերում Երևան քաղաքի Վարդաշեն 11 փողացի բնակիչ 42-ամյա Կարապետ Օհանյանը իր վարած Toyota SeqSoia մակնիշի 011 AS 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մասամբ կախվել մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջի եզրին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 12-ամյա Ռոբերտ Օհանյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությանմբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան սպասարկում է աշխարհահռչակ Հայ ծանրորդ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխան վարորդի տղան է: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.COM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն