Երևան, 24.11.2017, 18:47,

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին

Հարգելի՛ վարչապետ Կարեն Կարապետյան, հարգելի՛ Վարդան Հարությունյան, վստահություն ունենալով ձեր պատրաստակամության հանդեպ, համոզված եմ, որ ընթացք կտաք այս վիճահարույց խնդրին : Բնակվում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում: Ընտանիքս բաղկացած է հինգ շնչից: Ծառայել եմ սահմանամերձ N զորամասում: 2002 թվականին հիմնել եմ «Արմեն Սահակյան» ԱՁ-ը : ՌԴ-ում աշխատելու ընթացքում վաստակածս ողջ գումարը ծառայեցրել եմ հայրենիքում հանրային սննդի ոլորտի բիզնեսի զարգացմանը այնքանով,որքանով կարողացել եմ: Բարեխղճորեն կատարել ու կատարում եմ օրենքի պահանջները: Համարվում եմ արտոնագրային վճարով գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտ և պատշաճ կերպով իրացրել եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասություններն ու պարտավորությունները: Հուլիս ամսվա հայտարարությունը /ելակետային տվյալների կտրվածքով/ ներկայացրել եմ հունիսի 20 –ին` ՊԵԿ` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ( հասցե` Քաղաքապետարանի շենք,2-րդ հարկ, Շահումյան 2 )` նույն օրը վճարելով նաև սահմանված գումարը:

Հայտարարությունը թղթային տարբերակով հանձնել եմ աշխատակցուհի տիկին Նարինեին, ում բարեհամբյուր վերաբերմունքի համար մշտապես շնորհակալություն եմ հայտնել: Հուլիսի 14 –ին, նույն շենքում հանձնել եմ բնապահպանության եռամսյակային հաշվետվությունը և այցելել եմ ՊԵԿ ներկայացուցչություն,որպեսզի վերցնեմ իմ օրինակը,սակայն տիկին Նարինեին փոխարինող նոր աշխատակցուհին տեղեկացրեց, որ Նարինեն ազատվել է աշխատանքից, ապա երկար փնտրելուց հետո տեղեկացրեց, որ իմ հայտարարության օրինակը չկա և Նարինեն իրավասու չի եղել նաև գրանցելու այն: Տեղյակ չլինելով որոշ փաստերի,մասնավորապես, թե ինչ պատասխանատվություն է իրենից ներկայացնում կրկին հայտարարություն տալը՝հուլիսի 14-ով նորը հանձնեցի /շեշտեմ, որ աշխատակցուհին տեղեկացրեց այս մասին ու չգիտեմ, թե ով պահանջեց տալ նոր հայտարարություն, այն էլ` նույն օրով/: Այն բանից հետո , երբ ինձ ասացին , որ ենթակա եմ միայն վարչապետին` գնացի Գավառի ՏՀՏ : Հենց տեղում կազմվեց վարչական արձանագրություն, որտեղ ներկայացրեցի իմ առարկությունները,սակայն վերջիններս այդպես էլ չքննարկվեցին, փոխարենը ստուգում իրականացվեցին` ելակետային տվյալների համապատասխանությունը ճշգրտելու համար: Ոչինչ չհայտնաբերելուց հետո կրկին ուժի մեջ է դրվել հայտարարություն չտալու հանգամանքը:Երբ օրենքով սահմանված ակտի նախագծին կրկին ներկայացրեցի իմ առարկությունները` ստուգում իրականացնող տեսուչներն ասացին , որ ես իրավունք չունեմ առարկության փաստը նշել նախագծում,քանի որ չեմ ստորագրել ակտի նախագիծը և ինձ ուղարկվել է փոստային ծանուցման միջոցով՝շեշտելով իմ հրաժարվելու փաստը: Օրենքով սահմանված կարգով / փոստային ծանուցման ձևաչափով/ ուղարկել եմ առարկություններս ու առաջարկություններս,որոնք,սակայն, չեն ընդգրկվել ակտում՝ առանց որևէ պատճառաբանություն առաջ քաշելու:

Հարգելինե ՛րս, ինչպե՞ս կարող էի պարզել, որ տիկին Նարինեն ազատված է աշխատանքից , որ իմ հայտարարությունը տեղ չի հասնելու, որ ստուգող մարմինը առ է համարելու բոլոր առարկություններս՝ միայն թե տուգանի. չէ՞որ ձեր քաղաքականությունն այլ բան է ասում՝ հարգել փոքր և միջին բիզնես միջավայրը: Ես ստելու ոչինչ չունեմ. ևս մեկ անգամ փաստում եմ, որ տեղյակ չեմ եղել կադրային փոփոխություններին և այն մասին, որ մինչև հուլիսի 4-ը ոչ ոք իրավասու չի եղել ընդունելություն ապահովելու տնտեսվարողներին: Կամ ինչպե՞ս պետք է իմանայի, երբ ոչ մի կերպ չէի տեղեկացվել ու ծանուցվել այդ մասին: Չեմ կարող ասել,թե ինչու՞ այդպես վարվեցին, սակայն համոզված եմ, որ ինձ հետ և հունիսի 15-ից հետո հայտարարություններ հանձնողների նկատմամբ էլ նույնը կիրառած կլինեն /և ոչ միայն Մարտունիում գրանցվածների առումով/:Հավելեմ, որ նման իրավիճակ ստեղծվել է Վարդենիսի տարածաշրջանում գրանցված ու գործող տնտեսավարողների հետ:Վերջիններս կա ՛ մ չեն ցանկացել , կա ՛ մ <<համարձակություն չեն ունեցել առճակատվելու երբեմն <<բոբո>> հիշեցնող հարկայինների հետ / ներողություն եմ խնդրում գռեհիկ արտահայտություններ օգտագործելու համար/: Այս ամենից ելնելով խնդրում եմ` հաշվի առնել այս բաց նամակը և օգտագործել որպես այդ առարկությունները ներկայացնելու միջոց: Հուսով եմ` կատարվածը կարժանանա ձեր ուշադրությանը և կկայացնեք արդարացի որոշում: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ այլ պարզաբանումներ ու ապացույցներ ներկայացնել նշված փաստաթղթերի հետ միասին: Ես սիրում եմ իմ հողն ու ջուրը և չէի ցանկանա,որպեսզի որոշ մարդկանց կոպիտ ու անբարեխիղճ պահվածքի ու վերաբերմունքի պատճառով կրկին լքեմ իմ հայրենիքը` քրտինքս թափելով օտար հողի վրա: Կից ներկայացնում եմ 08.08.2017 թ. առարկության պատճենը` 2 Թերթ. 08.08.2017 թ. Գ. Լիճք ՀՀ կառավարության առընթեր ՊԵԿ ՓՀՎ հարկային տեսչություն,վարչության ստուգումների թիվ 10 բաժնի պետ պարոն Ա. Մարգարյանին` Առարկություն Հարգելի ՛ պարոն Մարգարյան, Ձեր կողմից 03.08.2017 թ. ներկայացված N14 գրությանը ի պատասխան ՝տեղեկացնում եմ, որ ստուգման հանձնարարագրով ստուգում իրականացնող տեսուչների կողմից ինձ պատշաճորեն ներկայացվել է N 2135744 Ակտի նախագիծը : • Իրացնելով ՝Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի գ կետի , այն է ՝ ներկայացնել բացատրություններ,տալ պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները: • Հոդված 6. 1-ին մասով ամրագրված իրավական դրույթներն ու պահանջները, հատկապես 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով: Տեղեկացրեցի այն մասին, որ ներկայացնելու եմ առարկություն և պահանջելու եմ համապատասխան բացատրություն , որն արդեն իսկ ուղարկել եմ արձանագրությանը որպես առարկություն,սակայն տեսուչները պատճառաբանեցին, որ իրավունք չունեմ առարկելու , ըստ այդմ էլ որոշեցին ակտի նախագծի փաստերը կցել փոստային միջոցների հաշվին: Հարգելի՛ պարոն Մարգարյան, այժմ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ բացատրությունը` թույլ տրված իրավախախտման վերաբերյալ: Հունիսի 20-ին վճարել եմ սահմանված արտոնագրային վճարը քաղաք Մարտունիում, Մյասնիկյան 2 հասցեում (Մարտունու քաղաքապետարանի երկրորդ հարկ)գտնվող գրասենյակում, հանձնել եմ օրենքով սահմանված արտոնագրային վճարները` վճարողի մասին հայտարարությունը` 2 օրինակից: Հուլիսի 14-ին կրկին այցելել եմ ք. Մարտունի, Մյասնիկյան 2 հասցեում (Մարտունու քաղաքապետարանի երկրորդ հարկ)գտնվող գրասենյակ՝վերցնելու կրկնօրինակը, սակայն նոր աշխատակցուհին տեղեկացրեց, որ նախկին աշխատակցուհին ազատված է ու մինչև հուլիսի 4-ը գրասենյակը աշխատակից չի ունեցել և իմ ներկայացրած հայտարարությունը վերջինս իրավասու չի եղել թղթային տարբերակով հանձնել ՊԵԿ : Նշվածից պարզ երևում է , որ վարչական անգործություն դրսևորվել է ոչ իմ կողմից և ոչ իմ մեղքով , իսկ աշխատակցուհու աշխատանքային հարաբերությունների իրավազորության աստիճանի մասին ոչ մի կերպ չի ծանուցվել տնտեսավարող սուբյեկտներին: Իմ կողմից նույն օրը՝ հուլիսի 14-ին, ներկայացվել է հայտարարությունը ևս մեկ անգամ:Հավելեմ նաև , որ միշտ եղել եմ օրինապահ և հայտարարությունները տրվել են օրենքով սահմանված ձևաչափով ու ժամկետներում: Որպես պարզաբանում` խնդրում եմ տեղեկացնել,թե ստուգման ո՞ր ձևն է ընտրվել <<Արմեն Սահակյան >> ԱՁ-ում,քանի որ հանձնարարագրում նշված չէ ստուգման տեսակը: Կխնդրեի նաև ստուգում իրականացրած տեսուչներին բացատրել, որ ստուգման ընթացքում այսուհետ առաջնորդվեն բացառապես օրենքով ամրագրված, իրենց իրավասությունների և պարտականությունների սահմաններում, և չսպառնան այլ պատասխանատվության միջոցների կիրառման ու հանձնարարագրից դուրս ստուգման պահանջներով ու եթե-ներով: Նման էթիկայի դրսևորումը ինձ հիմք է տալիս նաև այս ո՛ չ օրինաչափ գործունեությանը տալ հանրային հնչեղություն և ակտը ու վարչական վարույթը բողոքարկել վերադասության կարգով: Հարգանքներով` Արմեն Սահակյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն