Եթե բոլորը սուրբ են, բա «եկեղեցու խաչը ո՞վ գողացավ».մինչեւ երբ են Ադամյանն ու նրա գործերը խրախոսողները, մարզն ամբողջությամբ մեջ-մեջ անելու…

Մամուլում բազմիցս խոսվել է Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում տիրող անմխիթար ու խայտառակ իրավիճակի մասին, որի առթիվ զարմանալիորեն պատկան կառույցների կողմից քար լռություն է նկատվում...

Նկատենք, որ մամուլում տեղ գտած այդ նույն հրապակումներում բարձրաձայնվել է այն մասին, որ Արծվաբերդի անտառտնտեսությունում կտրված ծառերի հետքերը (այս օրերին փորձում են վերացնել հատուկ նյութերով կոճղերը այրելու միջոցով...)
Խոսվել է նաեւ այն մասին, որ Արծվաբերդի անտառտնտեսության պետ Ավետիք Ադամյանն էլ , ով 19 տարի շարունակ «ջուխտ աչքով» հսկում է անտառը, իր ամենակարող վերադաս Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, եւ իր հարազատ որդի՝փոխմարզպետ Կարեն Ադամյանի հետ միասին, թքած ունեն այն հանգամանքի վրա, թե ինչ կերպ ու ինչ ձեւով են սանրվում Տավուշի մարզի անտառները:

Ակամայից եւս մեկ անգամ հարց է առաջանում.ո՞ւմ գրպաններն են լցվում անտառից գոյացած եկամուտները, եւ ում կամ ինչ թայֆայի է բավարարում անտառի հարստությունը...Կարծում ենք, մեր օրերում մի մեծ բան չէ՝ պարզելու, թե քանիսը կարող են նստած լինել անտառի տնտեսության «վզին»...

Եւ վերջապես. էլի մի մեծ դժվարություն չէ ջրի երես հանելու, թե այս տարիների ընթացքում ինչ կերպ է Ադամյանը կազմակերպել իր աշխատանքը՝Արծվաբերդի անտառտնտեսությունում:

Թե՞ Ադամյանին մոտ կանգնած «լրջագույննները»՝ ովքեր տարբեր կառույցներում մինի աթոռների են տեղավորված, ամեն բան անում են՝ Ադամյանին սրբերի շարքին դասելու համար...

 

Ովքեր են աշխատավարձ ստանում Ադամյանի ղեկավարած հիմնարկից

 

Եւ արի ու տես, որ մերօրյա սուրբ Ավետիք Ադամյանը, ոչ միայն ձեռնամուխ է եղել Արծվաբերդի անտառտնտեսությունը լրջորեն մաքրելու գործին, այլ նաեւ աչալրջորեն զբաղված է իր ձեւերով ուզածին բաշխելու պետբյուջեից ստացվող գումարները, որոնք որ իրականում պետք է ծառայեն կոնկրետ նպատակների:

Տավուշի մարզում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, բանից պարզվում է, որ պետ բյուջեից անտառտնտեսությանը տրամադրվող ոչ պակաս գումարները՝ծախսվում են Ադամյանի քեֆով…
Նույն լուրերի համաձայն, տեւական ժամանակ է, ինչ այդ գումարների մի մասը հասնում է այսպես ասած «չեղած հոգիներին», ովքեր նույն լուրերի համաձայն, որեւէ առնչություն չունեն Ադամյանի ղեկավարած անտառտնտեսության աշխատակազմի, կամ աշատողների հետ: 
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, 6-7 մարդ, ովքեր բոլորովին այլ տեղերում են աշխատում, եւ կապ չունեն Ադամյանի ղեկավարած անտառտնտեսության հետ, աշխատավարձ են ստանում Արծվաբերդի անտառտնտեսության բյուջեից՝եւ չգիտես, թե որ մեղքի համար….
Նույն լուրերի համաձայն, բանկային քարտերով աշխատավարձ ստացողներից մեկը պարզապես տաքսու վարորդ է, մեկ ուրիշը՝ Ադամյանի անասնապահական ֆերմայի աշխատողն է, մյուսը պարզապես Ադամյանի վարորդն է, մեկը ուրիշը՝ ինժեներ է, ու այսպես շարունակ…

Անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք հրապարակել նաեւ նրանց անունները, եթե Ադամյանը չկողմնորոշվի եւ հասկանա, որ սահամանամերձ Տավուշի մարզում աշխատատեղերը՝ոչ թե իր «սվոյ» նազիր-վեզիրների, այլ չարչարանքով ապրող Տավուշեցու համար է, ով Ադամյանի նման չէ, որ փայփայում է իր սահմանը…
Ի՞նչ է, մինչեւ երբ են Ադամյանն ու նրա գործերը խրախոսողները, մարզն ամբողջությամբ մեջ-մեջ անելու…


Վերջապես սրանց թաթը բռնող պիտի լինի, թե՞, ոչ…Թե ՞ մարզն էլ աստիճանաբար վերածվել է բրոքերային գրասենյակների, ուր ամեն մեկն իր բիզնես շահերով է ընկած…


Թեեւ տավուշցիները կես կատակ, կես լուրջ նշում են, որ մարզպետ Աբովյանը, ով շատ է սիրում տամոժնիկի գործը, բացի Արծվաբերդի անտառտնտեսությունից, եւս երկու «բրոքերային» գրասենյակ էլ ունի Տավուշի մարզի հիվանդանոցներում, ուր երկու երնեկը մի տեղ է՝ բառիս գերագույն իմաստով: Ամենակարող մարզպետը բանից պարզվում է, որ նույնքան անուշադրության է մատնել նաեւ առողջապահության ոլորտը, եւ այս մարզում հիվնադանոցների գլխավոր բժիշկներ է կարգել մարդկանց, ովքեր կարեւորը ջերմագին հարաբերությւոններ ունեն «ամեն բանից անտեղյակ» մարզպետի հետ:

Փաստորեն մարզպետանց մարզպետը, ստացվում է, որ Բերդի հիվանդանոցում գնահատել է մի մարդու, ով մարզում տարածված խոսակցությունների՝ բժիշկների մեջ լավագույն հացթուխ է, իսկ հացթուխներին մեջ՝ լավագույն բժիշկ:

Դե իսկ ահա Իջեւանի հիվանդանոցի գլխավոր բժշկի դեպքում, պարոն մարզպետի համար երնեկից-երնեկ է… 
Գրիգորյան Ռուզաննա ունեն՝աշխարհը չունի...

Մարզպետ Հովիկ Աբովյանի երրորդ «բրոքերային գրասենյակը»՝ մարզի սոցիալական ծառայության գրասենյակներն են, ուր ամեն բան դարձյալ իրականացվում է Աբովյան Հովիկի իմացությամբ...
Բայց այս ուրախ պատմության մեջ, մարզպետ Աբովյանի համար մի տխուր հատված կա. այն է, որ «տամոժնիկ» մարզպետի ձեռքից այլեւս վերցվել են համապատասխան բրոքերային լիցենզիաները, որոնց շնորհիվ Աբովյանը մշտապես իրեն զգում էր. «ինչպես ձուկը ջրում…»


Իսկ ինչ վերաբերում է Արծվաբերդի անտառտնտեսությունում իրականացվող ծառերի մաքրման գործընթացին, ապա այն իսկապես լուրջ մտահոգության արժանի խնդիր է, քանի որ մարզում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արծվաբերդի անտառտնտեսությունում Ադամյանը շարունակում է իր «սուրբ» գործը, իսկ իրար հերթ չտվող կեր ու խումերի ժամանակ, երբ Ադամյանի շուրջ համախմբված պարոնները հարցնում են, թե ինչպես են գործերը, Ադամյանն ասում է. հեսա գնամ կացինս բերեմ՝անտառը մաքրեմ…


Հիմա մեկը մեզ կասի՝ Ադամյանն ի վերջո անատառապետ է, թե՞ անտառահատ…

Եւ ի վերջո, մեկը կասի՞, թե ինչու է սահմանամերձ Տավուշում ապրող բնակիչը վառելափայտը ձեռք բերում մոտավորապես 21 հազար դրամով, այսինքն այն նույն արժեքով, ինչ արժեքով որ իրացվում է մայրաքաղաքում:
Ստացվում է Տավուշում հաստատված թայֆան՝ ի դեմս Ավետիք Ադամյանի ու մարզպետ Հովիկ Ադամյանի՝ ժողովրդի հաշվին շարունակում են իրենց խրախճանքն ու չաղ ու բախտավոր կյանքը, իսկ չարքաշ կյանքով ապրող տավուշեցին պահում է իր հողն ու ջուրը՝ սրանց նմանների համար:

Սա իսկապես խայտառակության վերջն է.իսկ տավուշեցիներին այլ բան չի մնում, քան այս խայտառակ ու սանձարձակ պահվածքի մասին հարց բարձրացնել ՀՀ վարչապետի ու երկրի բարձրագույն իշխանությունների առաջ:

Հ.Գ Վերջապես, եթե բոլորը սուրբ են, բա «եկեղեցու խաչը ո՞վ գողացավ»…
Ի՞նչ է, կոռուպցիոն ռիսկերը պոզով-պոչով են լինո՞ւմ, թե կոռուպցիան էլ բռնում ենք՝թիթեռ նկարելու եղանակով միայն…

Հ.Գ 2 

Ի դեպ, Տավուշի մարզի մտահոգ բնակիչներից մեկն էլ, ահա թե ինչպիսի նամակ էր հասցեագրել լրատվամիջոցներից մեկը, խոսելով հետեւյալի մասին.

«Հարգելի խմբագրություն, վերջին ամիսներին էլեկտրոնային մի շարք կայքերում նյութեր են հրապարակվում Տավուշի մարզի անտառներում տիրող խայտառակ ու կործանարար երևույթների մասին, երբ բոլոր անտառտնտեսություններում անխնա ոչնչացվում են անտառները:

Հետաքրքիրն այն է, որ բոլոր հրապարակումներից հետո կատարվում են որոշակի ծիծաղելի պարզաբանումներ և ի զարմանք, ոչ մի պատասխանատու չպատժվեց: Որպես Տավուշի մարզի ակտիվ ու սրտացավ բնակիչ ցանկանում եմ Ձեր միջոցով դիմել երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց ու լրատվամիջոցներին: Իզուր մի փորձեք այդ հարցը բարձրաձայնել, միևնույն է ոչ մեկին չեն պատժելու, քանի դեռ այս ամենի վերևում կանգնած է ոչ ավել, ոչ պակաս Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Եվ ինչպես անտառտնտեսության միջին պաշտոնյան է հավաստիացնում թե Սևքարի անտառտնտեսության տնօրեն Ա. Երիցյանը և թե Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ա. Ադամյանը նույն այդ մարզպետի հովանավորյալ մարդիկ են:

Ինչպես մի առիթով մարզպետն է հայտարարել, անգամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մանուկյանը անզոր է այդ 2-ին պատժելու: Պատահական չէ, երբ վերջերս իմ ներկայությամբ կայացած մի խնջույքի ժամանակ մարզպետ Աբովյանը այնքան էր ոգևորվել, որ դիմելով ներկաներին հայտարարեց. «Տեսաք, որ մեր անտառների պատճառով անգամ փոխվեց Հայանտառի տնօրենը, բայց իմ աջ ու ձախ թևերը (նկատի ունենալով Երիցյանին ու Ադամյանին) մնացին ու կմնան իրենց պաշտոնին:

Ի դեպ, Տավուշի անտառները ոչնչացվում են, որ հարստանան մարզպետն ու անտառտնտեսության տնօրենները: Այնպես, որ մի զարմացեք ու մի սպասեք, որևէ փոփոխության, ոչ միայն այդ ոլորտում այլ նաև մարզի մյուս ոլորտներում ևս, քանի դեռ մարզպետ է Աբովյանը, ում համար գոյություն ունի մեկ սկզբունք՝ «Աշխատեք, արարեք, ստեղծեք ի շահ և հանուն Աբովյանի բարեկեցության…»:

Այս նամակով փորձում եմ պատկան մարմիններինմեկ անգամ ևս տեղեկացնել, թե ով է իրականում «անտառների ավերակների հովանավորը…»:

 

Ա. Սահակյան, Իջևան»

Կարծում ենք՝մեկնաբանություններն ավելորդ են...Սպասենք զարգացումների...

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն