Երևանում ամուսինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 23-ամյա կնոջ գլխին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 23-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս ամուսնուն:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 23:30-սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա տղամարդն իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, դեմքի և մարմնի տարբեր շրջաններին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն