Երևան, 24.06.2018, 05:38,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Սերժ Սարգսյանի և Ալիևի սպասվող հանդիպումը կոնկրետ արդյունք կունենա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եթե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականության մասին խոսեին միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու համանախագահող երկրների ներկայացուցիչները, դեռ կարելի էր մտածել, որ դա ընդամենը ցանկություն է: Բայց մի քանի այլ հանգամանքներ հուշում են, որ այս անգամ գործ ունենք կոնկրետ գործընթացի հետ, որը, եթե ֆորս մաժորներ չլինեն, կունենա նաև կոնկրետ արդյունք:

Նախ՝ Ալիևի հետ հանդիպելու մասին դրական խոսեց անձամբ Սերժ Սարգսյանը: «Նրանք (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները-հեղ.) հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ﬔր դիրքորոշման մասին, ﬔնք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպուﬓերից, որովհետև այդպիսի հանդիպուﬓերը պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց, այնուհանդերձ, ﬔնք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- հուլիսի 17-ի «Ռ-էվոլյուցիայի» հարցազրույցում ասաց Սարգսյանը:

Դրանից մի քանի օր անց Սոչիում Վլադիմիր Պուտինն «առանց փողկապի» զրույց ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ԶԼՄ-ների, այդ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, և Վլադիմիր Պուտինը վերջին պահին է Ալիևին հրավիրել Սոչի: Ողջունելով Ադրբեջանի նախագահին, Վլադիմիր Պուտինը նշել է իրենց զրույցի թեման. «Տարածաշրջանում իրավիճակը պարզ չէ, հույս ունեմ մեր այսօրվա հանդիպման ընթացքում կկարողանանք բոլոր դժվար հարցերի լուծումները գտնել»,- ասել է ՌԴ նախագահը: Բնականաբար, խոսքը ԼՂ հիմնահարցի մասին է, որի օրակարգային խնդիրը բանակցությունները վերսկսելն է:

Դրանից հետո ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը անդրադարձավ թեմային: Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցներում նա հայտարարեց, որ պետք է որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ընդգծեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը: «Անհրաժեշտ է շփման գծից և սահմանամերձ գոտուց հետ քաշել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ»,- ասաց նա:

Իսկ երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարելով, որ համանախագահներն այժմ աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ասաց, որ ՌԴ-ն մշտապես աջակցել է ղարաբաղյան գոտում լարվածության թուլացման քայլերին, որոնք քննարկվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն