Երևան, 24.11.2017, 18:36,

Դաժան ու ողբերգական դեպք Տավուշի մարզում. Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ այրված «06»-ի մեջ, հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մոխրացած դի

Oգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Վաղ առավոտյան ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նեքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգլի Գյոլ» կոչվող հատվածում այրված ավտոմեքենա կա, որի մեջ՝ մոխրացած դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչոթյան Բերդի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Բերդի թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ոստիկաններն ու քննիչներն ամբողջովին մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի 64 ՕՍ 769 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։

Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ պատահար, պարզ կլինի քննության ընթացքում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն