Երևան, 24.11.2017, 18:34,

Վազգեն Խաչիկյանի հետ գործնական հարցեր չեն քննարկել

Սոցապնախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը պաշտոնն ստանձնելուց օրեր առաջ Ախթալա է մեկնել՝ մասնակցելու նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը, որին մասնակցել են նաեւ Էդուարդ Շարմազանովը, Խաչիկ Ասրյանը։ Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել, սգո արարողություններից հետո նա վերադարձել է կալանավայր, որտեղ գտնվում է արդեն 5 տարի (դատապարտվել է 12 տարի ազատազրկման)։ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ զրուցե՞լ են Խաչիկյանի հետ։ Պարզվեց՝ գործնական հարցեր չեն քննարկել եւ չէին էլ կարող, քանի որ ինքն այդ պահին դեռ նշանակված չէր՝ հրամանը եղել է օգոստոսի 9-ին, իսկ Խաչիկյանի մայրը մահացել է հուլիսի 25-ին:

 

HRAPARAK.AM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն