Հրդեհ Լոռու մարզում. մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն առայժմ անհնար է

Օգոստոսի 15-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասում՝ անտառում:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելը առայժմ անհնար է:

Տեղում երկու տեղամասով իրականացվում է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:

Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն