Երևան, 25.09.2017, 17:18,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

«Քնելա հետս, տուն տանելու չի». երիտասարդը սպանել է իր կույս ընկերուհուն վարկաբեկող նախկին ընկերոջը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

Գոռ Սարգսյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ:

Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է աղջկա նախկին ընկեր Ազատին:

Վերջինս նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»:

Գոռը նեղվել ու աղջկան տարել է բժշկական հետազոտության: Ըստ բժշկի՝ աղջիկը կույս է եղել:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը  13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին,  աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը, չհանգստանալով, դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տաքսիով հասել է Արեշ, հետո մեկնել է Սևան…

Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝  կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին:

Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝  նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Ապրիլի 9-ի վաղ առավոտյան Գոռ Սարգսյանը ներկայացել է ոստիկանության բաժին:

Գործով անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Գոռ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, ըստ դատական հոգեբանի՝ դեպքի պահին փորձաքննվողը եղել է լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Դատարանը հասել է դատական վիճաբանությունների փուլին:

Մեղադրող դատախազը միջնորդել է Գոռ Սարգսյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 11 տարի ազատազրկման:

Դատական այս նիստին զգացմունքային ելույթ ունեցավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Ապրեսյանը:

Նա նշեց, թե ինչ խոր ողբերգություն է ապրում սպանված երիտասարդի ընտանիքը՝ այնտեղ մեծացող 7-ամյա երեխան անընդհատ հարցնում է, թե որտե՞ղ է եղբայրը՝ Ազատը, ե՞րբ է գալու: Ազատի մայրը հոգեկան  այնպիսի ծանր վիճակում է, որ անկարող է եղել գալ դատարան ու նայել իր որդուն կյանքից զրկած անձնավորության դեմքին:

Ա. Ապրեսյանը նշեց, որ Ազատը երիտասարդ էր, նրա կյանքը նոր էր սկսվում, նա նպատակներ ու ձգտումներ ուներ: Ակնարկելով գործում տեղ գտած արտահայտությանը, թե Գոռ Սարգսյանը Ազատին սպանել է՝ վերջինիս հակաբարոյական պահվածքի ազդեցության տակ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հռետորական հարց հնչեցրեց. «Այդ ի՞նչ հակաօրինական պահվածք է դրսևորել երիտասարդը, որ արժանացել է դանակի մահացու հարվածի»:

Ա. Ապրեսյանն ընդգծեց, որ համալսարանի մոտ ճակատագրական հանդիպումը նախաձեռնել է Գոռ Սարգսյանը, նա Սևանից հասել է Երևան, ուսումնական հաստատությունից հանել է Ազատին, «ցինիկաբար» նախ գլխով հարվածել է Ազատի դեմքին, ապա դանակը մխրճել է նրա սրտի մեջ:

«Գոռ Սարգսյանն իրեն իրավունք է վերապահել Աստծու տված կյանքը վերցնել… Ինչպես սառնասրտորեն սպանել է, այնպես սառնասրտորեն էլ պիտի պատժվի»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ միջնորդելով Գոռ Սարգսյանին դատապարտել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված ամենախիստ պատժին՝ 15 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 4 միլիոն 128 հազար դրամի քաղհայցի պահանջ: Ամբաստանյալի հարազատները գործի քննության ընթացքում հատուցել են 2 միլիոն դրամը: Տուժողի իրավահաջորդը պահանջում է, որ մնացած 2 միլիոն 128 հազար դրամը ևս հատուցվի:

Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Գոռ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ սիրած աղջկան Ազատ Ա.-ի կողմից անվանարկելու պատճառով Գոռը գտնվել է տևական հոգեճնշող վիճակում: Ազատի հետ հանդիպման նա գնացել է կոնֆլիկտը լուծելու, ոչ թե սպանություն կատարելու մտադրությամբ:

Փաստաբան Հովհաննիսյանը նշեց, որ գործի նախաքննության ընթացքում խախտվել է Գոռ Սարգսյանի պաշտպանական իրավունքը: Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել է անօրինական օպերատիվ-հետախուզական գործողություն՝ «Ներքին դիտում», որի ժամանակ կատարված տեսաձայնագրությունը, ըստ փաստաբանի, պետք է ճանաչվի որպես անթույլատրելի ապացույց: Փաստաբանը նշեց, որ այդ գործողությունն անցկացնելու միջնորդությամբ ոստիկանությունը դատարան է դիմել 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը 6-ն անց 30-ին, դատարանն այդ հարցը քննարկելու նիստն անց է կացրել ժամը 7-ից մինչև  7-ն անց 10 րոպե: Սակայն խնդիրն այն է, որ Գոռ Սարգսյանն ինքնակամ ոստիկանություն է ներկայացել ապրիլի 9-ին, ժամը 6-ն անց 50 –ին, ստացվում է՝ Գոռ Սարգսյանի ներկայանալուց 20 րոպե առաջ՝ 6-ն անց 30-ին ոստիկանությունը դատարան է դիմել՝ Գոռ Սարգսյանի նկատմամբ «Ներքին դիտում» գործողությունն անցկացնելու թույլտվություն ստանալու համար…

Պաշտպան Կ. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև գործով անցկացված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, ըստ որի՝ հանցավոր արարքի կատարման պահին Գոռ Սարգսյանը չի եղել Ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում, քանի որ բացակայում է աֆեկտի երրորդ փուլը:

Ըստ փաստաբանի՝ այս եզրակացությանը հանգած փորձագետը չի ունեցել բավարար տվյալներ՝ աֆեկտի երրորդ փուլի առկայության վերաբերյալ եզրակացության հանգելու համար: Դատաքննության ժամանակ պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննված լրացուցիչ վկաները ներկայացրել են, թե ինչ վիճակում էր Գոռ Սարգսյանը հանցավոր արարքը կատարելուց հետո: Ըստ փաստաբանի՝ այդ վկայությունների լույսի ներքո հաստատվում է, որ առկա է եղել աֆեկտի երրորդ փուլը, որ հանցավոր արարքը Գոռ Սարգսյանը կատարել է՝ գտնվելով կումուլյատիվ աֆեկտի վիճակում, քանի որ սիրած աղջկա վերաբերյալ արատավորող տեղեկությունները լսելով՝ եղել է տևական հոգեճնշող հոգեվիճակում…

Ամբաստանյալի շահերի պաշտպան Կ. Հովհաննիսյանը միջնորդեց իր պաշտպանյալի արարքը վերաորակել, նրան մեղավոր ճանաչել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Փաստաբանը նշեց նաև՝ եթե դատարանը հաստատված կգնահատի Գոռ Սարգսյանի մեղքը դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ապա թող հաշվի առնի մի շարք մեղմացնող հանգամանքներ՝ տուժողի հակաբարոյական վարքագիծը, Գոռ Սարգսյանի՝ ինքնակամ ներկայանալը, դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը, Գոռն աշխատել է, տուժողի ընտանիքին հատուցվել է պատճառված վնասը՝ 2  միլիոն դրամի չափով: Փաստաբանը միջնորդեց այս պարագայում Գոռ Սարգսյանի նկատմամբ նշանակել նվազագույն պատիժ, իսկ քաղաքացիական հայցի հարցը համարել լուծված:

Մեղադրող դատախազը ցանկացավ պաշտպանի ճառից հետո օգտվել ռեպլիկի իրավունքից, բայց միջնորդեց ժամանակ տրամադրել՝ պաշտպանի ճառին ավելի հանգամանալից ծանոթանալու և ռեպլիկին նախապատրաստվելու համար:

Դատախազը ռեպլիկով հանդես կգա հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 6-ին:

 

1IN.AM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն