Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդոն» հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է ՝ վերակենդանացման բաժանմունքում է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից: 

Այս պահին ժամանում են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն է:

Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Լոռու մարզի քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Մարտիրոսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Հարությունյանը հրազենյաին վնասվածքները ստացել է որովայնի ստորին հատվածում:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.COM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն