Ես ոչ մի հարցում չեմ միջամտել. Հրազդանի քաղաքապետը՝ որդու վթարի գործի մասին

«Դեռ փորձաքննության փուլում է գործը: Ոչ մի նորություն չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով իր որդու կողմից վթարի գործին:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հոր ծառայողական՝ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Ռազմիկ Դանիելյանը վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Ռազմիկ Դանիելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

«Առաջին լրատվական»-ը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչու տուժող կողմը չբողոքեց, քաղաքապետը պատասխանեց. «Դուք իրենց հարցրեք կամ՝ քննչական կոմիտեին»:

Մեր դիտարկմանը՝ ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ ինքը համոզել է կամ ֆինանսապես շահագրգռել, որ չբողոքեն իր որդու դեմ, քաղաքապետը պատասխանեց. «Ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչ պետք է անի: Ես ոչ մի հարցում չեմ միջամտել»,- ասաց Դանիելյանը՝ հրաժարվելով պատասխանել որդուն առնչվող որևէ այլ հարցի:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն