Երևան, 25.09.2017, 17:18,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

«Պետք է կարողանանք ապահովել նաև այլընտրանքային կրթություն»․ 12-ամյա կրթությունը դարձավ պարտադիր

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր, այսինքն՝ եթե մինչ այժմ պարտադիր էր 9-ամյա կրթությունը, ապա արդեն գալիք սեպտեմբերից աշակերտները դպրոց կհաճախեն պարտադիր մինչև 12-րդ դասարան։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, պարտադիր 12-ամյա կրթությանը կողմանակից է և շատ ճիշտ է այն գնահատում՝ նշելով, որ մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխա պարտադիր պետք է կրթվի, սակայն, միևնույն ժամանակ, նա մի կարևոր նկատառում ունի. պետք է աշակերտների համար ապահովել այլընտրանքային կրթություն։

«Սա նշանակում է, որ եթե մի աշակերտ ուզում է ուսումը շարունակել ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզուներ, բժշկություն կամ այլ ուղղություններով, բայց մի ուրիշ աշակերտ էլ ուզում է, ենթադրենք, վարորդ, սանտեխնիկ, վարսահարդար, խոհարար կամ տրակտորիստ լինել, ապա պետք է կարողանանք այդպիսի աշակերտների համար այլընտրանք ապահովել, նրանց ընտրելու հնարավորություն տալ, թե որ ուղղությամբ են իրենք ուզում գնալ, իսկ դա նշանակում է, որ միջին մասնագիտական հաստատությունների բազմազանությունը պիտի ապահովվի, ինչը մենք այսօր չունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Անահիտ Բախշյանն ու հավելեց․

«Այո, ես համաձայն եմ, որ մինչև 18 տարեկան երեխան պետք է կամ դպրոց հաճախի կամ միջին մասնագիտական քոլեջ, ուսումնարան, թող միջնակարգ կրթություն ունենա, բայց այդ կրթությունը պետք է գրավիչ լինի նրա համար․ պետք է օնլայն սովորելու հնարավորություն լինի, հեռակա ուսուցում լինի, տարբեր մասնագիտացումներ ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանց պիտի ունենանք, որոնք ոչ միայն իրենց ցուցանակով կլինեն արհեստագործական, այլև իրականում իրենց տեխնիկական հագեցվածությամբ, իրենց լաբորատորիաներով և մնացած ամեն ինչով ապահովված կլինեն, որպեսզի երեխան վստահորեն գնա այնտեղ սովորելու և կարողանա դրանից հետո աշխատանք գտնել, իրացնել իր ունակությունները, բայց առանց այս ամենն անելու, մենք դրեցինք ու պարտադիր սարքեցինք միջնակարգ կրթությունը»։

Անահիտ Բախշյանը վստահ է՝ աշակերտները 12-ամյա պարտադրված կրթությունը պետք է ստանան ոչ թե միայն վերջում ատեստատ ունենալու համար, այլ նաև հետագա աշխատանքի հեռանկարներ պետք է նրանց առջև բացվեն, ինչը նրա կարծիքով՝ կարող են ապահովել հենց միջին մասնագիտական հաստատությունները։ Այս առումով, ըստ մեր զրուցակցի, կարևոր անելիքներ ունի կառավարությունը։

«Աշակերտին ասում ենք, որ դու պարտադիր 12 տարի պիտի դասերի հաճախես, բայց որպեսզի նա այդ պարտադիր պայմանը հաճույքով անի, ապա պետք է աշակերտը գտնի այն ուսումնական հաստատությունը, որտեղ իր ստացած մասնագիտացումն իրեն հեռանկարներ կտա, և նա հետագայում կկարողանա օգտվել դրանից»,- ասաց նա։

Իսկ մասնագիտական ուսումնարաններ ունենալու առումով՝ տիկին Բախշյանը ցավով է արձանագրում, որ իրավիճակն անմխիթար է հատկապես մարզերում, որտեղ ընդամենը մեկ կամ երկու այդպիսի հաստատություն կա։

«Օրինակ՝ Արագածոտնի նման հսկայական մարզում, 16 տարեկանից հետո երեխաներն ո՞ւր գնան, որտե՞ղ կկարողանան ստանալ այն մասնագիտացումը, որն իրենք ուզում են ստանալ։ Ես չգիտեմ՝ կառավարությունն ինչ է մտածում, ինչպես է այս հարցը լուծելու, բայց փաստ է, որ միջին մասնագիտական հաստատությունների այն բազան, որն այսօր ունենք, դա բավարար չէ և բոլորովին չի ապահովելու մեր երեխաների այլընտրանքի նկատմամբ բազմազանություն ունենալու հնարավորությունը։

Մյուս կողմից էլ՝ գաղտնիք չէ, որ հատկապես մարզերում, գյուղերում երեխաներն օգնում են իրենց ծնողներին գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ուրեմն իրենց պետք է տրվի հեռակա ուսուցման հնարավորություն, ինչպես նախկինում էր, կամ օնլայն դասընթացներ լինեն, ինչի հնարավորությունն այսօրվա տեխնոլոգիաները տալիս են, որպեսզի այդ երեխան կարողանա և՛ աշխատել, և՛ սովորել, մանավանդ, որ դրա անհրաժեշտությունը կա»,- նշեց նա։

 

1in.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն