Տեսանյութ, ուր ներկայացված է, թե ինչ վիճակ է տիրում Արծվաբերդի անտառտնտեսությունում

Մամուլը քանիցս խոսել ու փաստերով ներկայացրել է Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում տիրող անմխիթար ու խայտառակ պատկերը, ուր անզեն աչքով տեսանելի է, թե ծառերի ինչ կոտորած է տեղի ունեցել Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում:

Իսկ ահա Արծվաբերդի անտառտնտեսության երկարամյա պետը, կամ ինչպես ասում են անտառը ծայրից ծայր վարած Ավետիք Ադամյանը, ընդամենը երեկ, ոչ ավել, ոչ պակաս կրկին սանրել է Արծվաբերդի անտառները, ու կորցրել նաեւ պոպոքի ծառերից վերջինի իզ ու թոզը…

Անկախ Հայաստան-ի լուսանկարը:

Ավելին, Ադամյանը, ըստ Տավուշի մարզում պտտվող լուրերի, Ադամյանը ինքնակոչի նման այս ու այնտեղ հայտարարում է, որ իրեն շատ բան է կարելի , եւ որ բացի այդ՝ ինքը հովանավորների պակաս չունի... Ի դեպ, նույն լուրերի համաձայն, խոսվում է, որ Ադամյանը, նախօրեին մինի ժողով է անցկացրել իր ղեկավարած անտառտնտեսությունում՝ասելով որ աշխատակիցները շարունակեն նույն ոգով ու ջանասիրությամբ <հսկել> անտառը, եւ ոչնչի առաջ չկանգնեն՝հանուն իրենց պայծառ ապագայի…

Ասում են նաեւ, Ադամյանը գլուխը գովելով հայտարարաել է, որ ինքը ում ինչ պետք ա տալիս ա…դաբրո ունի, ու ինչքան ուզի՝ էնքան անտառը կկտրի:
Ստացվում է, Ադամյանը այնքան է կորցրել չափի զգացումը, որ ակամայից բերսպրեդելի դիրքերից է՞
սկսել հանդես գալ: Ահա թե ինչի կարող է հանգեցնել անպատժելիության մթնոլորտը:

Հետաքրքիր է, այս ամենաթողությունից ու Ադամյանի նման շփացած պահվածքից հետո, ինչո՞ւ են խորը քուն մտել պատկան մարմինները, տեսնես էս ի՞նչ հաշիվ ա....
Հետո էլ կուռուպցիան արմատախիլ անենք, բմբլենք, ասեք կոռուպցիան իրա ձեռքով զանգի մեզ ասի՝ զբաղվենք իրենով:
Տուններդ շինվի՝ ամբողջ անտառը դրած վարում են, ի՞նչ է, չեք կարողանում մի Ադամյանի <հախից գալ>, ու պատվով մարդամեջ դուրս գալ:Եւ վերջապես, եթե պատկան այրերն ու ազգիս կոռուպցիա <բռնողները> այս կերպ ենք պայքարելու նմանօրինակ խայտառակ երեւույթների դեմ, ապա էլ ո՛ւմ վրա կարող է հույս դնել սահմանամերձ Տավուշեցին, ով կենդանի վահանի պես պահում է սահմանամերձ Տավուշը:

 Անկախ  Հայաստան 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն