Երևան, 18.06.2018, 19:47,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Պայթյուն Կապանի գազալցակայանում. ինժեներն ու ճնշման կայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել է Կապանի ոստիկանապետն ու ՀԿԳ ավագ քննիչը

Oգոստոսի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արթուր և Հայկ Հարությունյանները, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող Թլիշ Արարատին պատկանող գազալցակայանում՝ գազաբալոնից առաջացած պայթյունից: 

Փաստի առթիվ քննիչ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները Կապանի բնակիչներ են և աշխատում են նշված գազալցակայանում, մեկը՝ որպես ինժեներ, մեկն էլ ճնշման կայանի աշխատակից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

SHAMSHYAN.COM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն