ՀՀ նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ Աղվան Հովսեփյանի կողմից ստեղծված ու ժողովրդի կողմից սրբության սրբոց համարվող Տառերի պուրակը տեսքի է բերվել

Վերջին ամիսներին Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև նշված նախարարության «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչները՝ նախարար Վահան Մարտիրոսյանի և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորութամբ հսկայածավալ աշխատանքներ են սկսել Հանրապետության մի քանի մարզերի, ինչպես մարզային, այնպես էլ գյուղական ճանապարհների կապիտալ վերանորոգման, որոշ ճանապարհների վտանգավորության աստիճանը թեթևացնելու, ճանապարհներին երկաթբետոնե արգելապատնեշների, ցուցանակների տեղադրման ուղղությամբ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքների հանձնարարությունը տվել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և խիստ հանձնարարական է տրվել նաև, որ աշխատանքները լինեն անթերի, որպեսզի վարորդները իրենց մաշկի վրա զգան, թե ինչպիսի որակյալ գործ են կատարում ճանշինականները: 

Երեկ «Հայավտոճան» ընկերության տնօրեն Ա. Արշակյանը հատուկ լաբորատոր ընկերության ներկայացուցիչների հետ ստուգում էին համապատասխան կառույցների կողմից կատարված ասֆալտապատման աշխատանքները: Հատուկ սարքի միջոցով փորձանմուշ էր վերցվում ասֆալտից:

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին հանրության կողմից արդեն սրբատեղի համարվող Տառերի պուրակին հարակից ճանապարհահատվածը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում ու մի քանի օրերի ընթացքում «Հայավտոճան» ընկերության նրեկայացուցիչները ինչ-որ կազմակերպության հետ, որպես բարի կամքի դրսևորում, Տառերի պուրակի հարևանությամբ գտնվող ճանապարհը ամբողջովին ասֆալտապատել են, ստեղծել են ավտոկայանատեղի, տեղադրել են աղբամաններ, որպեսզի նշված հատվածում զբոսաշրջիկները ականատես լինեն դրական փոփոխությանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատանքները կատարել է Ազգային ժողովի նախագահի նախկին տեղեկալ Հերմինե Նաղդալյանի ամուսնու ղեկավարած ընկերությունը: 

shamshyan.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն