Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ծղուկ գյուղում գազազած շունը հարձակվել է 4 հոգու վրա. վիրավորներից 2-ը երեխաներ են

Օգոստոսի 7-ին Սյունիքի մարզում ժամը 12։10-ի սահմաններում Ծղուկ գյուղից Սիսիանի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել Ծղուկ գյուղի 4 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Մանասեր Ստեփանյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է պատճառել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրանուշ Կիրակոսյանին, 8-ամյա Ալվարդ Ամիրջանյանին, 60-ամյա Արծրուն Մարգարյանին և 8-ամյա Անահիտ Բլեյանին։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գազազած շանը վնասազերծել է գյուղի բնակիչ Կամո Թորոսյանը, ով որսորդ է։ 

Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն